HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհում տարեկան 700 հազար մարդ մահանում է մալարիայից, իսկ Հայաստանում մալարիան վերացել է

Մալարիան այսօր էլ շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից: Աշխարհի հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում, և շուրջ 3.3 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: Ամեն տարի արձանագրվում է ավելի քան 200 միլիոն մալարիայի դեպք և մալարիայից շուրջ 700 հազար մահվան դեպք:

Թեև վերջին տասնամյակում համաշխարհային հանրությունը մալարիայի դեմ պայքարում զգալի հաջողությունների է հասել՝ զգալիորեն կրճատելով մալարիայով ախտահարված տարածքները, այնուամենայնիվ այդ հաջողությունը շատ փխրուն է և կախված է իրականացվող միջոցառումների անընդհատությունից և համակարգվածությունից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ապրիլի 25-ը նշում է որպես Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր: Վերջինս երկրների համար հանրության ուշադրությունը մալարիայի խնդրին ուղղելու, նաև մալարիայի դեմ պայքարի և արդյունավետ վերահսկողության գործում փորձը փոխանակելու հնարավորություն է:

Իրական նախաձեռնությունների ու գործողությունների արդյունքում Հայաստանում մալարիան վերացել է, և Հայաստանի Հանրապետությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2011 թ. վկայագրվել է որպես մալարիայից ազատ տարածք:

ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում մալարիայի արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի և միջազգային կազմակերպությունների նախաձեռնած աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կարևորել են համատեղ շարունակական աշխատանքի ապահովումը Հայաստանում մալարիայի կրկին արմատավորման կանխարգելման համար և իրենց համերաշխությունը հայտնել աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանություններ (1)

nan
ha malaryan vercel e spid@ shatacel e kusakcutyunneri nman

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter