HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում հազարավոր ընտանիքներ բնակվում են խոնավ տնակներում (վիդեո)

Գյումրիում դեռևս 6500 ընտանիք ապրում են ժամանակավոր վագոն-տնակներում, որոնց կեսից ավելին` մոտ 3500-ը, չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձած ընտանիքներ, ուստի Հայաստանում գործող օրենսդրության համաձայն՝ նրանք պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Առավել անմխիթար վիճակում են գտնվում բազմանդամ ընտանիքները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2010-2011 թթ. կատարած հետազոտությունների արդյունքներով Հայաստանում աղքատության, արտագաղթի, անօթևանության և գործազրկության ամենաբարձր  ցուցանիշները գրանցվել են Շիրակի մարզում:

Շիրակի մարզում աղքատությունը կազմում է 47.2%, Հայաստանում միջին աղքատությունը 34.1% է: Առավել անմխիթար է երեխաների աղքատության վիճակը: ՀՀ վիճակագրական ծառայության «Աղքատությունը և սոցիալական պատկերը» 2011 թ. զեկույցի համաձայն՝ 2010 թ. դրությամբ Հայաստանում ավելի քան 300 հազար երեխաներ կամ 41.4% ապրում է աղքատության մեջ` ամբողջ բնակչության 35.8% համեմատ։ Համաձայն  նույն զեկույցի՝ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներն ամենաաղքատն են։

Գյումրիում ծայրահեղ աղքատության և մասսայական գործազրկության պայամաններում պարզապես անհնարին է, որ հատկապես բազմանդամ անօթևան ընտանիքները կարողանան ինքնուրույն բարելավել իրենց բնակարանային պայմանները: Եվ հազարավոր անօթևան ընտանիքներ ապրում են խոնավ և վաղուց շարքից դուրս եկած տնակներում` կորցրած երբևէ բարեկեցիկ պայմաններում  ապրելու հույսը:

Գյումրու Մանուշյան 230/118 տնակը ևս խոնավ ու պաղ է, որտեղ բնակվում է Խաչատրյանների 6 անձից բաղկացած ընտանիքը: Այս ընտանիքի երկու որդիները ծառայում են ազգային բանակում, իսկ 2-ը անչափահաս են:

Նրանց տնակ մտնելուն պես զգացվում է խոնավության շունչը, ընտանիքի մայրը` Աշխեն Խաչատրյանը, ասում է. «Կապրեինք մի կերպ, գոնե խոնավ ու թաց չլիներ»:

 

«Շիրակ կենտրոն»

Մեկնաբանություններ (2)

mahmouzian
no. no politician in armenia are honest .and you can add the cops the university teachers the doctors the nurses and all the bureaucrats.they all have some kind of game .a crook is a crook is a .crook
mahmouzian
Comment...with the amount of money spend for construction.tell me how the entire member of this governmentcan claim to be armenian,i will like to see the day when all of them face justice .president prime minister etc etc .bunch of crooks.i can tell you the diaspora is discusted with them all.and there haistan haistan.a mafiosi has pride .those guys are lousi bimbo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter