HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Տիգրան Կարապետյան. «Ես Րաֆֆի Հովհաննիսյանին համարում եմ ազնիվ մարդ, բայց ЦРУ- ական»

«Գաղափար չունեն, ձեզ թվում է, որ ՀՀԿ-ն դավաճաններին հավաքեց իր ցուցակում, նժդեհական գաղափարը դրանից շահե՞ց, Արտաշես Գեղամյա՞նը դարձավ նժդեհական, թե՞ Խոսրով Հարությունյանը», - այսօր հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նրա կարծիքով` բոլոր քաղաքական ուժերին դրսից աջակցում են: Բոլոր ուժերը ռուսամետ են. ԲՀԿ-ն պայմանագիր ունի «Единая Россия» կուսակցության հետ, նույն դաշտում է խաղում նաև ՀՀԿ-ն: Բացառություն է «Ժառանգությունը», որը հովանավորվում է արևմուտքից, իսկ ՀՅԴ-ն «ամեն տեղ է խաղում»:  

Այնինչ, Տ. Կարապետյանը համոզված է, որ պետք է խաղանք մեր դաշտում:

Նա հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի մասին չի մտածում, նրա համար կարևոր չէ, թե քանի հոգով կմտնի խորհրդարան, քանի որ այն ծառայելու է որպես հարթակ նախագահական ընտրություններին: Արևմուտքի համար նա դիվում է որպես ՀՀ նախագահի թեկնածու:

Տ. Կարապետյանի խոսքերով` Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրի, սակայն կառաջադրի դրսից հովանավորվող Արամ Կարապետյանը, գուցե ինքը ևս առաջադրվի:

«Ես Ր. Հովհաննիսյանին համարում եմ ազնիվ մարդ, բայց ЦРУ-ական: Նա որպես մարդ դրական կերպար է, որպես հայ մարդ ես իրեն գնահատում եմ, որևէ մեկը չի կարող նրա հետը համաեմատվել, թեկուզ Վարդան Օսկանյանը», - հայտարարեց Տ. Կարապետյանը:

Սակայն այն, որ նա աջակցում է բողոքական ժողովրդի հատվածին, Տ. Կարապետյանի կարծիքով, դրսից է հրահանգված, «Ազատ դեմոկրատների» հետ միանալը նույնպես  ծրագրված քայլ է:

Ժողովրդական կուսակցության նախագահի համոզմամբ` «Ժառանգությունը» կանցնի խորհրդարան, քանի որ դա Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված քայլ է, և պետք չէ «մեզ էշի տեղ դնել», այն դեպքում, երբ «Ժառանգությունը» հանձնաժողովի իր տեղերը հանձնել է ՀՀԿ-ին` նշելով, թե դա վրիպակի արդյունք է:

Անդրադառնալով կուսակցությունների կարգախոսներին` Տ. Կարապետյանը նշեց, որ դրանք պարզապես ծիծաղելի են. ՀՀԿ-ի դեպքում ո՞վ պետք է փոխի, եթե բոլոր լծակներն իրենց ձեռքում են և ժողովրդին պահում են «բոշայացված վիճակում», իսկ «Ժառանգությունը» (Միասին սարեր ենք շարժելու) եթե «երկրաշարժի նախարարություն ունեն, թող շարժեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter