Ո՞վ է խորհրդարանի ամենասովածը
ԱԺ պատգամավորների աշխատավարձերի բարձրացմանը անդրադառնալով` Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է. «Որքան գիտեմ, դա Ռաֆիկ Պետրոսյանի առաջարկն է. իբր խորհրդարանում ամենասովածն ինքն է: Ես այդ խոսակցությունները համարում եմ անբարոյական այն պատճառով, որ այսօրվա մեր օլիգարխիկ խորհրդարանում 80 տոկոսը, եթե ոչ ավելին, ունեն բիզնեսներ, այդ թվում` խորհրդարանի խոսնակը: Ինչպե՞ս կարելի է խոսել աշխատավարձի բարձրացման մասին, որն իրենք այնպես էլ ունեն:
Թող հնարավորություն տան, որ խորհրդարանում հայտնվեն մտավորականներ, որոնք, իրոք, աշխատավարձի կարիք ունեն, դա ընդունելի կլինի: Ես դեռ չեմ տեսել, որ պատգամավորներից ինչ-որ մեկը, ունենալով միլիարդներ, իր աշխատավարձը երեխաներին կամ ծերանոց ուղարկի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել