HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արժեքավոր գործերը սովորական թափոնի գներով ուղարկվում են Իրան

Հայաստանից արտահանվող սեւ եւ գունավոր մետաղի թափոնների ու ջարդոնների գերակշիռ մասը տեղափոխվում է Իրան: Այս երկիրը առաջատարն է հատկապես մեր երկրից այլումինի ջարդոնի ներկրման ծավալներով: Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով` 2007-ին Հայաստանից արտահանվել է 4229 տ այլումինի ջարդոն, որից 93 տոկոսը` Իրան: 2008-ին Իրան է փոխադրվել հայկական ալյումինի ջարդոնի (2917 տ) 80 տոկոսը: Անցած տարի այդ թիվը հասել է 94 տոկոսի (2457 տ-ից):

Մեր հարավային հարեւանը նաեւ սեւ մետաղի ջարդոնի ու թափոնի ամենամեծ ներկրողն է: 2007-ին սեւ մետաղի թափոնի 60 տոկոսն է արտահանվել Իրան, 2008-ին` 48, իսկ նախորդ տարի` 45:

Պղնձի թափոնների ներկրման ոլորտում առաջատարը Գերմանիան է: Ընդհանրապես, այս երկիրը հայկական անմշակ պղնձի ու դրանից պատրաստված արտադրանքի խոշորագույն ներկրողն է: Իսկ 2007-2009 թթ. Իրան է արտահանվել պղնձի թափոնների համապատասխանաբար` 20, 27 եւ 15 տոկոսը:

Ահա ԱՎԾ-ի տվյալները այդ տարիներին Իրան արտահանված մետաղի թափոնների վերաբերյալ:

  2007  2008  2009 
Սեւ մետաղի ջարդոն  եւ թափոն 

 

տոննա (արժեքը` դոլարով)

69.023

 

(2.910.600)

29.243

 

(1.799.500)

37.706

 

(1.683.800)

Պղնձի ջարդոն եւ  թափոն 

 

տոննա (արժեքը` դոլարով)

875

 

(1.356.500)

789

 

(1.232.900)

487

 

(588.800)

Ալյումինի ջարդոն եւ  թափոն 

 

տոննա (արժեքը` դոլարով)

3.923

 

(4.602.700)

2325

 

(2.730.200)

2317

 

(2.065.300)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածներում անդրադարձել էինք Հայաստանից ամեն տարի արտահանվող գունավոր ու սեւ մետաղի թափոնի ծավալներին, որոնց մեջ են մտնում նաեւ գողացված ու ջարդոնի վերածված արվեստի գործեր` քանդակներ, արձանների կտորներ, դետալներ, գերեզմանոցների երկաթե ճաղավանդակներ, մետաղե նախշազարդեր: Ջարդոն դարձած արժեքավոր գործերը սովորական թափոնի գներով ուղարկվում են Իրան, որտեղ էլ հումք են ծառայում մետաղե տարատեսակ արտադրանքի համար: «Հետքն» արդեն անդրադարձել է Մասիս քաղաքի «պարսիկների բազային», որը մեր երկրում գունավոր ու սեւ մետաղի ընդունման գլխավոր եւ Իրան տեղափոխելուց առաջ վերջին հավաքակետն է:

Ոստիկանության արձանագրած արժեքավոր գործերի գողության ու վնասման դեպքերը (2008-ից մինչեւ 2010-ի հոկտեմբերը` ընդամենը 7 դեպք) ընդհանուրի չնչին տոկոսն են կազմում. էլ չենք ասում բացահայտված հանցագործությունների մասին: Փաստ է, որ իրավապահները թերանում են չարագործներին ի հայտ բերելու գործում: Ամենավառ ապացույցը Երեւանի Կենտրոնական գերեզմանատան (Թոխմախի գերեզմանոց) քաղաքային պանթեոնն է, որը մերօրյա մետաղագողերի համար հարուստ «հանք» է դարձել, բայց միաժամանակ մատնված է կատարյալ անտերության:

Եթե մետաղագողերի վանդալիզմը նման ինտենսիվությամբ շարունակվի եւս մի քանի տարի, իսկ ոստիկաններն էլ շարունակեն լոկ արձանագրել մեկ-երկու դեպք, հարուցել քրեական գործեր, իսկ հետո «կասկածյալների բացակայության հիմքով» կասեցնել դրանք (սա ոչ այլ ինչ է, քան անկարողություն), ապա շուտով կարձանագրենք մի իրավիճակ, երբ Հայաստանի ներսում մեր իսկ ձեռքով իրակացրած մշակութային եղեռնի հետեւանքներն արդեն անդառնալի կլինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter