HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սուբվենցիոն ծրագրերով 9 մարզի ընդհանուր 532 մլն դրամ կհատկացվի

Պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, համայնքներին այլ սուբվենցիաներ կտրամադրվեն։ Այդ նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզպետարաններին 2021 թվականի պետական բյուջեից կհատկացվի 532 մլն 121 հազ․ դրամ՝ շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում։

«2018 թվականին քաղաքական որոշում կայացրինք, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը։ Համայնքներին առաջարկում ենք ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման և այլ կապիտալ ներդրումների ծրագրեր, Կառավարությունը քննարկում է, հավանություն է տալիս այդ ծրագրերին և իրականացնում համաֆինանսավորում»,- նախագծի քննարկմանը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ 2018-2020 թթ․ ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բոլոր մարզերում իրականացվել է 1193 ծրագիր, ներդրման ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 47 մլրդ դրամ։

«Այս պահին ընթացքի մեջ է 678 ծրագիր՝ 48 մլրդ 400 մլն դրամ արժեքով»,- նշեց վարչապետը։

Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter