HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

ՀՅԴ-ն պաշտպանելու է Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը

«Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ՀՅԴ-ն աջակցելու է «168 ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյաին», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ նախընտրական քարոզարշվի համակարգող Աղվան Վարդանյանը:

Այս նույն ընտրատարածքում առաջդրված են նաև Արտակ Սարգսյանը` Սասի Արտակը, ում թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Ա. Վարդանյանի խոսքերով` իրենց վերաբերմունքը պարզ է այդպիսիների նկատմամբ` ի նկատի ունենալով Արտակ Սարգսյանին: Մյուս երկու ընդդիմադիր գործիչներն առաջադրված են նաև իրենց քաղաքական ուժերի համամասնական ցուցակով և հնարավորություն ունեն այդ կերպ մտնել խորհրդարան:

Իսկ Սաթիկ Սեյրանյանը, Ա. Վարդանյանի խոսքերով, տարբերվում է մյուսներից. անկուսակցական է, անկախ, նրա նման պորֆեսիոնալ լրագրողի ներկայությունը ԱԺ-ում դրական կլինի: Բացի այդ` մյուսներն իրենց քաղաքական մրցակիցներն են, և իրենք չեն կարող պաշտպանել ոչ Արտակ Սարգսյանի, ոչ Զարուհի Փոստանջյանի, ոչ էլ Արամ Մանուկյանի թեկնածությունը:

«Մեր կարծիքով, լավագույնը, ով արժանի է ԱԺ գալու, Սաթիկ Սեյրանյանն է», - հայտարարեց Ա. Վարդանյանը:

Նրա կարծիքով` այս ընտրատարածքում կհաղթի Սաթիկ Սեյրանյանը, ով ունի հաղթելու մեծ հնարավորություններ, առավել ևս, եթե այս ընթացքում ավելի ինտենսիվ աշխատի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter