HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» քարոզարշավը և խոստումները Արարատի մարզում

Ապրիլի 30-ին Արարատի մարզում՝ Խոր Վիրապում, Սուրենավանում, Արարատում, Վեդիում, Արտաշատում, Վերին Արտաշատում, Այգեզարդում, Բաղրամյանում և Մասիսում, ընտրողներին հանդիպեցին «Ժառանգության» միասնական ցուցակի ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Հովհաննես Ղազարյանը և այլք:

Բնակիչների հետ զրուցեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ «անունները կարևոր չեն՝ Սերժ, Ռոբերտ, Լևոն, թե Րաֆֆի»: «Կարևորն այն է, ինչ մեր ժողովուրդն է ուզում՝ մնալ անցյալո՞ւմ, թե՞ գնալ դեպի ապագա»,- հայտարարեց Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ քաղաքներն են կատարելու ընտրությունը, ոչ թե դաշնակցականը, «Բարգավաճը», հանրապետականը կամ «Ժառանգությունը»:

«Ներկա կոալիցիոն իշխանությունը ձախողել է տնտեսության, դատաիրավական և սոցիալական համակարգի, արդյունաբերության գործունեությունը, որի պատճառով տեղի է ունենում մեծ արտագաղթ, և այս իշխանությունների վերարտադրությունը կարող է հանգեցնել ՀՀ հայաթափմանը»,- իր հերթին նշեց «Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյանը և հորդորեց ընտրողներին «չհավատալ իշխանությունների սին խոստումներին և ընտրությունը կատարել հոգու թելադրանքով»:

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կոչ արեց չվախենալ իշխանություններից և հիշել, որ «նրանք մեր ծառաներն են»: «Մենք հաղթել ենք մեր արտաքին թշնամուն, իրականացրել ենք մեր պապերի երազանքը՝ ունենալ անկախ Հայաստան, ընտրում ենք մեր իշխանություններին, սակայն վախենում ենք նրանցից: Նրանք մեր ծառաներն են, եթե մեր դուրը չեն գալիս, ապա մենք պետք է մտնենք նրանց գրասենյակ և ասենք՝ եղբայր, դու մեզ չես բավարարում, հեռացիր այստեղից, և ընտրենք հաջորդին»,- ասաց նա:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց. «Մենք չենք թողնի ձեզ այն քսան տարիների մեջ, որոնք եղել են զրկանքի, արտագաղթի, անարդարության տարիներ, թեպետ ունեցել ենք Արցախյան հաղթանակ և բեկում ենք մտցրել պատմության մեջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter