HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ավետիք Իշխանյան. «Ինչքան բողոքները քիչ են, այնքան ազատությունը քիչ է»

«Ինչքան բողոքները քիչ են, այնքան ազատությունը քիչ է, ամենաազատ ժողովրդավարական երկրներում ազատությունն ուղեկցվում է ազատ արտահայտվելու իրավունքի օգտագործման բազմաթիվ դեպքերով,- այսօր կայացած ասուլիսում  հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և հավելեց: -Մեր գրասենյակ բազնաթիվ տեղեկություններ են գալիս ընտրախախտումների, մարդու ոչ միայն ընտրական, այլև հիմնարար իրավունքների խախտման մասին, սակայն տեղեկություն հաղորդողների մեծամասնությունը մի կարևոր բան է վերջում նշում`ոչ ոքի չասեք, որ ես եմ ասել»:

Բանախոսը փաստեց, որ այս անգամ շատ բան է արվել քվեարկությունը նորմալ անցկացնելու համար, բայց ամեն դեպքում պետք է չշփոթել ընտրություններն ու քվեարկության օրը: Նույնիսկ քվերակության օրը ամեն ինչ, որպես կանոն, սահուն է անցնում ընտրատեղամասում, իսկ ահա դրանից ընդամենը մի քանի մետր այն կողմ կատարվող ընտրախախտումները վերահսկելը հաճախ անհնարին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter