HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի պաշտպաններն աջակցում են Ցագովյան անտառի պաշտպան-ակտիվիստներին

Աջակցության նամակ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անունից Ցագովյան անտառի պահպանության ակտիվիստներին 

Ցագովյան անտառի հարգելի ակտիվիստներ, 

Ձեզ ողջունում և իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» բնապահպան ակտիվիստները: Մենք ևս անհանգստացած ենք Ցագովյան անտառի հիմնահարցով, ակտիվիստների անվտանգությամբ և դատապարտում ենք բնապահպան ակտիվիստների դեմ ՕՄՕՆ-ի և ՌԴ ոստիկանության կողմից կատարված գործողությունները:

Մենք՝ բնապահպան ակտիվիստներս, բարձր ենք գնահատում և աջակցում ենք ձեր պայքարին: Այսօր դուք փորձում եք ետ պահել իշխանությանն իր կործանարար որոշումից, որը կարող է աղետալի լինել Ցագովյան անտառի համար: Ցագովյան անտառի կարևորությունը անգնահատելի և անվիճելի է ոչ միայն մերձմոսկովյան խիտ բնակեցվաց Ժուկովսկի քաղաքի համար, այլ նաև Մոսկվայի: Ավելին, Ցագովյան անտառը համաշխարհային հարստություն է և նրա պահպանությունը խիստ կարևոր է: 

Նմանօրինակ կերպով ՀՀ իշխանությունները, խախտելով մի շարք ազգային օրենքներ և միջազգային կոնվենցիաներ, անտեսելով միջազգային կազմակերպությունների և բնապահպան ակտիվիստների կոչերը, ջանում են սկսել հանքի շահագործումը Թեղուտում: Թեղուտի ոչնչացումը սարսափելի էկոլոգիական աղետ է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար:

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» բնապահպան ակտիվիստները դիմում են շահագրգիռ բոլոր մարմիններին, կառույցներին և կազմակերպություններին արձագանքել Ցագովյան անտառի համար պայքարող ակտիվիստների կոչերին, կանխել հնարավոր աղետը և հրապարակավ դատապարտել անտառի պաշտպանների հանդեպ իրականացվող անօրինական գործողությունները:

Ցագովյան անտառի քաղաքացիական ակտիվիստներ, ևս մեկ անգամ հայտնում ենք ձեզ մեր աջակցությունն ու բաց ենք համագործակցության համար:
Զորավիգ ենք ձեր շարժմանը:

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»

04 մայիս, 2012թ.

Երևան

Լուս.` Новая Газета-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter