HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանն իրեն տարանջատեց Սերժ Սարգսյանից»

«Քարոզարշավը մրցակցություն էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազգագարգետ Հրանուշ Խառատյանը: Նրա կարծիքով' ՀՀԿ-ի ամբողջ գործունեությունն ուղղված էր ԲՀԿ-ի դեմ, իսկ ԲՀԿ-ի համար սա քաղաքական լիդերության լուրջ հայտ էր:

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով' ՀԱԿ-ում կան քաղաքականապես կոփված գործիչներ, որոնք, հասկանալով, որ իրենք չունեն մեծ ռեսուրսներ և նախկին ծայրահեղական ընտրազանգվածը, որ ՀՀԿ-ի հիմնական հակակշիռը կարող է լինել ԲՀԿ-ն, աշխատեցինԲՀԿ-ի համար, ոչ թե ՀԱԿ-ի: ՀԱԿ-ն անգամ փորձեց ԲՀԿ-ն և Վարդան Օսկանյանին տարանջատել Ռոբերտ Քոչարյանից: «Ամեն ինչ անում էր ի օգուտ ԲՀԿ-ի' հասկանալով, որ դա վնաս է իրեն»,- նշեց քաղաքական տեխնոլոգը:

Հրանուշ Խառատյանի կարծիքով' ՀԱԿ-ն այլևս չունի քաղաքական ռեալ հեռանկար, և նրա մեջ նստած է միայն վրեժխնդրություն ՀՀԿ-ի նկատմամբ: Մի կողմից' ՀԱԿ-ը պայքար է տանում ներկա իշխանությունների դեմ, մյուս կողմից այդ իշխանության մաս է նաև ԲՀԿ-ն: Հետևաբար, ՀԱԿ-ի թիրախը ոչ թե ներկա իշխանություններն են, այլ հենց ՀՀԿ-ն:

Անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումներին' Կ. Քոչարյանը նշեց, որ հիմնական 6 ուժերն էլ կհայտնվեն խորհրդարանում, գուցե դժգոհություն լինի տոկոսների վերաբերյալ, սակայն բողոքը կտևի մի քանի օր միայն:

Հ. Խառատյանը մտավախություն ունի, որ ԲՀԿ-ին չեն գոհացնի իր օգտին գրանցված արդյունքները, և նոր կազմավորված խորհրդարանում արդեն կարող է ճգնաժամ առաջանալ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Հարցի հանգուցալուծումը կարող է լինել կոալիցիան, հակառակ դեպքում կլինեն լուրջ կոնֆլիկտներ: Այնուամենայնիվ, հաջորդ տարի լինելու են նախագահական ընտրությունները, Հ. Խառատյանի խոսքերով, ամեն ջանք կգորածդրվի, ոպեսզիր ճգնաժամը չսկսվի կամ չխորանա:

Իսկ Կ. Քոչարյանը գտնում է, որ խորհրդարանական խմբակցություններում կլինեն խնդիրներ: Սակայն ԲՀԿ-ն այն ուժը չէ, որ դուրս գա փողոց: Այն, լինելով «խորը իշխանական կուսակցություն, բոլոր դժգոհություններն իր խոհանոցում է միայն արտահայտելու»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի' «Մեդիամաքսին» տված վերջին հարցազրույցին, քաղաքական տեխնոլոգը նշեց, որ այն ուներ մեկ հիմնական մեսիջ.
«Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանն իրեն տարանջատեց Սերժ Սարգսյանինց»: Չնայած նախկինում եղել են որոշ մանր դեպքեր, բայց հիմա դա կտրուկ արվեց: Միաժամանակ, ՀՀ երկրորդ նախագահը փորձում էր հասկցանել' ձեռք չտաք ԲՀԿ-ի ձայներին:

 

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
ԲՀԿ-ն երբեք չի եղել իշխանություն, քանի որ մի կարողացել իր հեղինակած օրենքի որևէ նախագիծ ընդունել տալ, ՀՀԿ-ն միշտ վիժեցրել է: Իսկ ԲՀԿ նախարարները եղել են զուտ անուններ, իրականում նրանք ոչ մի ինքնուրույն քայլ րեն կարողացել անել: Բոլոր փոխնախարարներն ու լուրջ վարչությունների պետերը եղել են ՀՀԿ-ականներ: Գագիկ Ծառուկյանը այդ մենը հասկացել է ուշ, որ 2007-ի ընտրություններին իրեն քցել են, սակայն նա բացահայտ դուրս չի եկել պայքարի, այլապես լուրջ պրոբլեմների առաջ կկանգներ, ուստի շատ խելացի է վարվել, որոշել է մինչև 2012-ի ընտրությունները ոչինչ չձեռնարկել և համակերպվել ստեղծված իրավիճակին: Ընտրությունների արդյունքում ունենալով ավելի շատ պատգամավորներ նա հավանաբար դաշինքի մեջ կմտնի խորհրդարան անցած այլ ուժերի հետ, կդառնան մեծամասնություն և կթելադրեն խաղի կանոններ: Իսկ ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ապա ինձ թվում է, որ նա բացահայտ ասում է, որ իր կուսակցությունը ոչ թե ԲՀԿ-ն է, ինչպես ընդունված է ժողովրդի մեջ, այլ ՀՀԿ-ն: Նա ասում է, որ իր Նախագահ եղած տարիներին բոլոր նախարարները ՀՀԿ-ական են եղել և ոչ թե ԲՀԿ-ական: Եթե իրոք ԲՀԿ-ն լիներ իր ստեղծած կուսակցությունը, բնականաբար շատ նախարարներ կանդամակցեին ԲՀԿ-ին և ոչ թե կմնային ՀՀԿ կազմում: Այնպես որ պարոն Քոչարյանը հստակ ասում է, եթե չեք ուզում իմ վերադարձը, ապա ձայն մի տվեք ՀՀԿ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter