HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա կաշառակերություն

Փորձում եմ մտքերս ժողովել ու գրել շատ հոգեհարազատ բուհի մասին, որի ճակատագրի հանդեպ անտարբեր լինել չեմ կարող: Ցանկանում եմ սկսել այն ձևակերպումից, թե ինչու ԵՊԼՀ-ում չկա կաշառակերություն:

2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն էին,  երբ ԵՊԼՀ ուսանողների գնահատականների մուտքագրման և պահպանման էլեկտրոնային համակարգում առեղծվածային դեպքեր էին արձանագրվում, երբ ավելի քան յոթ ուսանողների (նրանց թվում նաև ԵՊԼՀ մագիստրոսական ծրագրերի համակարգման բաժնի կոորդինատորը, ով 2010թ. նոյեմբերից այլևս չի աշխատում բուհում)` գրավոր աշխատանքների և դեկանատներում պահպանվող ամփոփագրերում առկա գնահատականների անհամապատասխանության դեպքեր էին բացահայտվում: Քչերն էին գիտակցում, որ բուհը գտնվում է բախտորոշ վիճակում, մինչդեռ այդ բացահայտումների լույսի ներքո բուհի բարձր և միջին պաշտոններ զբաղեցնող մի շարք անձիք էին ազատվում աշխատանքից:

Հարց էր առաջանում, ինչպես դուրս գալ այդ իրավիճակից և տալ համապատասխան լուծումներ: Այս նպատակով համալսարանի ռեկտորատի 2 նիստերում (05.11.2010 N8 և 26.11.2010 N9) շարունակաբար քննարկվում և լուծումներ էին առաջարկվում: Միայն բուհի ղեկավարի անմիջական մասնակցությամբ և  նոր ձևավորված աշխատանքային խմբի տքնաջան աշխատանքների շնորհիվ գնահատականների մուտքագրման և պահպանման արդեն գոյություն ունեցող UNISTUDENT համակարգին կից ստեղծվեց մի նոր էլեկտրոնային համակարգ, որտեղ ուսանողների միջանկյալ և ամփոփիչ քննությունների գնահատկանները մուտքագրվում էին ամբիոններում, իսկ համակարգը արգելափակվում էր 48 ժամվա ընթացքում: Դեկանատների աշխատակիցները հնարավորություն  ունեին արտահանել ու տպել գնահատականների ամփոփագրերը` առանց որևէ փոփոխություն կատարելու հնարավորության: Հետևապես, գնահատականների մուտքագրման և պահպանման էլեկտրոնային համակարգը այնքան էր խստացվել, որ դասախոսների կողմից գնահատականների հետագա կողմնակալ փոփոխությունները դրանում դարձել էին անհնար: Միաժամանակ, ռեկտորատի վերոգրյալ նիստերում նաև քննարկման առարկա էին դարձել համալսարանի ամբիոններում տեղակայված տետրերի ու դեկանատներում պահպանվող ուսանողների ամփոփիչ քննությունների ամփոփագրերում զետեղված գնահատականների համապատասխանության ուսումնասիրությունները: Ներհամալսարանական այդ գործընթացի արդյունքում թվով յոթ ուսանողներ կրկին անգամ հանձնեցին այն բոլոր առարկաների գրավոր աշխատանքները, որոնց գնահատականների փոփոխություններ «դառը» փորձը` ԵՊԼՀ ռեկտորատը 24.02.2012թ. N22 նիստի որոշմամբ հաստատեց «Ուսանողների գիտելիքների ստուգման ժամանակացույցի, արդյունքների ամրագրման և բողոքարկման կարգը», որը կաշառակերությունը բուհում մոտեցրեց զրոյական մակարդակին:

Բուհի շուրջ վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները և բարի համբավը վարկաբեկող գործընթացները անտեսում են բուհի ղեկավարության և համապատասխան ստորաբաժանումների կողմից վերջին տարիներին թափանցիկություն և անաչառություն ապահովելու նպատակով կատարած ահռելի աշխատանքը:

Ներկայացնելով այս ամենը, ցանկանում եմ նշել, որ կաշառակերության բացակայությունը բուհում ոչ թե բուհի ղեկավարի կողմից ստեղծված «վախի մթնոլորտի», այլ նույն ղեկավարի կողմից համակարգի կանոնակարգման և խստացման արդյունքն է: Բնավ էլ, այն դուր չի գալիս շատերին:

Հոդվածիս վերջին հատվածում կուզենայի որոշակի անդրադարձ կատարել տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, այդ թվում ս/թ մայիսի 4-ին Հայելի.am-ին տրված ԵՊԼՀ պրոֆեսոր Նատալյա Խաչատրյանի հարցազրույցին և նշել մի շատ կարևոր հանգամանք, որ տարիներ առաջ տիկին Խաչատրյանը ոչ պաշտոնական հավաքույթների և հանդիպումների ժամանակ, սակայն, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ «Վ.  Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտը» «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» վերանվանվելու կապակցությամբ և ընդհանուր առմամբ ասում էր, որ համալսարանի շենքի առջև տեղակայված Բրյուսովի արձանի փոխարեն Ս. Զոլյանի արձանը պետք է տեղադրել: Այդ լուրերն անգամ ուսանողների շրջանում էլ էին պտտվում, ինքս այդ ժամանակ դեռ ուսանող էի: Հարց է առաջանում, ինչն է դրդել հարցազրույց տված պրոֆեսորին այդպիսի կտրուկ փոփոխությունների գնալ, կարծես թե, երկու պարագայում տարբեր մարդիկ լինեն:

Կամ ս/թ մայիսի 3-ին Aravot.am-ին տված գերմանացի պրոֆեսոր Մաթիաս Ֆրիցի գնահատականի կապակցությամբ կարող եմ ասել, որ որպես պրոֆեսոր կամ ամբիոնի վարիչ, ով աշխատում էր ԵՊԼՀ-ում շուրջ 4 տարի, ընդհանուր առմամբ աչքի չէր ընկնում նախաձեռնողականությամբ: Ի վերջո, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպանատունը ՀՀ-ում առաջարկեց նոր պրոֆեսորի թեկնածությունը, ով դասավանդելու է ԵՊԼՀ-ում 2012-2013 ուսումնական տարվանից:

Եվ վերջապես, ս/թ մայիսի 3-ին ԵՊԼՀ 178  դասախոսների և ուսանողների նամակը, ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԳ նախարարին, վկայում է, որ մարդիկ ուզում են արտահայտել իրենց մտքերը բուհում տիրող իրավիճակի և Սուրեն Զոլյանի, որպես ռեկտոր, գործունեության մասին: Սակայն հատկանշական են այն դեպքերը, թե ինչպես են 11 էջ զբաղեցնող ստորագրությունները հավաքագրվել. երբ բուհից վաղուց ազատված մարդկանց զանգահարել և հրավիրել են ստորագրելու (այդ պարագայում նամակի վերջում հարկ էր նշել ԵՊԼՀ նախկին և ներկա դասախոսներ) կամ սպիտակ А4 ձևաչափի թղթերի վրա առանց ստորագրահավաքի տեքստը ամրագրելու դասախոսներին առաջարկել են գրել իրենց անուն-ազգանունները և ստորագրել (իհարկե, հարց է ծագում ինչպիսի տեքստ են բանավոր ներկայացրել դասախոսներից յուրաքանչյուրին, ով ստորագրել է):

Որպես գրածիս վերջաբան հավելեմ. իհարկե, բուհում տիրող ներկայիս իրավիճակը և դրա շուրջ զարգացումները կարելի է ներկայացնել տարբեր տեսանկյուններից, սակայն, ցանկացած քայլ ձեռնարկելիս, յուրաքանչյուրին հարկ է կանգ առնել ու մտածել դրա հետևանքների մասին: 

Գոհար Ավետիսյան,

ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ,

ԵՊԼՀ դասախոս և շրջանավարտ

Մեկնաբանություններ (31)

Susanna
Ա՛յ ժողովուրդ, աբսուրդ է. Հայաստանում կա մի կառույց, որտեղ կաշառք չկա՞: Եվ ուզում եք, որ Զոլյանին չազատե՞ն աշխատանքից: Է՜, Սուրեն Զոլյան,լավ եք պրծել, որ չեն կախել Ձեզ...
Ardarutyun
Giteq inch kasem .... hastat voch mi dasaxos el miayn ir giteliqnerov chi vor hasel e voreve bani , misht el canot barekam haraberutyunnedr@ exel en ,, konkret Gohar Avetisyani hamar voch mi ban chem karox asel ayd arumov , bayc en vor inq@ karoxanum a xekavarel u aveli chisht metodov sharjvel, qan Brusovi 1000 tarva shat dasaxosner, nenc vor rektorin el petq e gohari nman mardik vor linen eritasard u gorcic glux hanox: inch verabervum e giteliqnerin apa kasem , vor Uni ajnqan giteliq vor shat dasaxosner irenic aveli mec chunen, isk inq@ minchev dzer tariqin hasnel@ shat avel kkatarelagorcvi,,, es chem haskanum inchi eq vat zgum vor duq cheq ayd texum? Astvac tenc a kamecel uremn hashtveq ayd mtqi het : Mi banel kavelacnem vor dzeznic yuraqanchyurn el barekam canot uni vor iren tikunq e, u glox mi govveq te duq inqnuruyn eq , vorovhetev shat parz giteq vor miayn giteliq@ bavarar che pashtonum mnalu hamar: Hima kaseq hakasox baner greci che? Che hakasox chen , bolord el uneq canotner BOLORD, uxxaki mi ban e xelaci mardun ojandaken mi ayl ban angrageti: Angraget i nkati chunem nayev @nddimaxos dasaxonserin, shat hnaravor e duq el eq xelaci, baaaayc xekavarelu metodika chuneq kam ete uneq uremn dzer baxtn el tenc er voroshvac... mi guce dra poxaren ogneiq mimyanc Buh@ amur himqeri vra pahelu hamar, bolord vazum eq andznakan shahi hetevic , nuyn dzev mer petutyan xekavarnern en vor voch te mtacum en @ndhanur tshnamu masin vor amen vayrkyan karox e bomb gcel henc irenc atorneri vra ev irenc vra , ayl ntacum en hl@ es im ator@ qashem , jhandamin te inch klini...... Inch verabervum e Gohar Avetisyani gexeckutyan@ , apa karox em asel vor shat hmayich achqi @nknor ev CHMORANANQ ERITASARD kyanqov lecun mard e, u shat el lav e vor hpartanum e ir arjaniqnerov, hastat dzerqer@ calac mard@ aydqan bani cher hasni, ha inch anenq te mek@ ognac chi lini, taxandnerin misht el nkatum en u ver en bardzracnum , isk Gohar Avetisiani mot XEKAVARMAN TAXAND@ goyutyun uni: ajo mard petq e jpta uraxana, bayc chgites inchu jptacox mardun vor kyanqov lecun e anvanum en dzevakan kam chgitem sksum en qnnarkel gexeckutyun@: Cankacac mard iravunq uni uraxanalu, u voch mek chi karox Goharin argelel uraxanalu te ir artaqinov te ir ancac uxxiov: Inchu eq mtacum vor ir hamar amen inch hesht e exel ? Ete nuynisk karoxacel e meki ognutyan@ arjananal da nuynpes TAXAND E. Ekeq mi naxandzeq , qanzi bolord el uneq dzer arjaniqner@ u mtaceq Buhi apagai masin lav?
gayane Ձոն առ Աշոտյան
Ա. Աշոտյան, եթե քեզ համար թանկ է գիտելիքն ու գիտությունը, եթե չկա քո սրտում շահ և նենգություն, եթե քեզ համար թանկ է Հայաստանի վաղվա օրը, եթե քեզ մտահոգում է քո երեխայի աապագան, կարդա այս մեկնաբանությունները, վերլուծիր հազար ու մի մականունների ու ծածկանունների հետևում կանգնած մտքեը, հասկացիր թէ ում ջրաղացին էս ջուր լցնում և ընդունիր ազնիվ, ճիշտ որոշում: Վեր կանգնիր անձնական և խմբակային շահերից վերադարձրու միջազգային չափանիշների ձգտող Համալսարանի ղեկավարին, թույլ մի տուր միջակությունը, բամբասանքն ու քծնանքը հաղթի: Զոլյան գիտնականի և ղեկավարի գիտելիքն ու փորձն է որ ներքին պայքար մղելով միջակության դեմ, Համալսարանը դարձրել է բարձրակարգ ուսումնական հաստատություն: Լսիր իրենց իսկական անուններով հանդես եկող դասախոսների և ուսանողների Ձայնը: Անուն թաքցնողը վախենալու բան ունի; Ներոնը այրեց Հռոմը, որ հիշվի, իսկ Աքիլեսը երկար բայց անգործունյա կյանքի փոխարեն ընտրեց կարճ, բայց փառալից կյանքը:
Արդարություն
Ես չեմ հասկանում ինչու են մարդիկ մտածում, որ եթե երիտասարդ է ուրեմն չի կարող լավ ղեկավար լինել? Անպայման նշված պաշտոնին պետք է 50 տարեկան մարդ լինի, որ ասենք ինքը արժանի էր կամ կարող է ղեկավարել? Կամ այդ նույն մյուս պաշտոնյանները, կամ մյուս դասախոսները, եթե անդրադառնան իրենց անցիալին կհասկանան, որ իրենք ավելի շատ կարող են արժանանալ քննադատության: Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է: Իսկ ինչ վերաբերվում է ծանոթությամբ գնահատական ստանալուն, կասեմ, որ յուրաքանչյուր մարդ կանի նույնը, թող ոչ մեկ գլուխ չգովի, եթե դուք էլ չանեք Ձեզ կանեն: Համենայն դեպս սովորողը ստացել է, չսովորողին էլ ահագին օգնում են, որ սովորի: Մի խոսքով կատարիալություն գոյություն չունի, բայց համեմատական կարգով կարելի է աել, որ մեզ մոտ 90 տոկոս կայուն է :
555555
Nereceq, xndrum em, miguce xelaciutyan ayn makardakin chem tirapetum, vorpisin hodvatsi heghinakinn e, bayc erbeq ush che sovorel. Kbacatreq xndrem, inch chapanishnerov eq ays hodvatsy sensacion hamarum? Vochayin arumov, mtqi xoratapancutyamb, te....?
Reader X
Գոհար Ավետիսյան: Մեկը այն երիտասարդներից, որ գիտակ, բանիմաց է, տիրապետում է հաղորդակցման արվեստին, ……… և այսպես շարունակ: Անվերջ կարելի է թվել այն արժանիքները, որոնց շնորհիվ աչքի է ընկել Գոհարը երիտասարդ տարիքում` շարժելով շրջապատի նախանձը: Այո’, նախանձը: Էլ ինչ խոսքով կարելի է բնութագրել համատարած չարությունը, ատելությունը, որով համակված են մարդիկ իրենց ծուլության, տկարության և անկարողության շնորհիվ? Խղճալ կարելի է այն թշվառներին, որոնք ընտրել են ամենահեշտ միջոցը` զրպարտելու, բանսարկելու միջոցը: Ինչևէ, սենսացիոն հոդված է: Այն աստիճանի, որ բորբոքել է ոմանց` շիտակ գրվածքով: Դե, ճշմարտությունը միշտ էլ աչք է ծակել: Եվ ոմանց ախորժալուր չէ լսել այն: Թող դժվարությամբ, սակայն հարթվի ուղին, որով չարիքին հակառակ առաջ են շարժվելու երիտասարդները: Այս հոդվածը ներկայացնում է հանրությանը ողջ եղելությունը ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես պատահել է ամենը ԵՊԼՀ-ում: Միանգամայն բնական էր, որ գրված յուրաքանչյուր ճիշտ խոսք սվիններով էր ընդունվելու ոմանց կողմից: Ուրեմն` թող սովորեն լսել ճշմարտությունը` լավագույն զենքը` հրամցված յուրովի, յուրօրինակ մեկնաբանությամբ:
Bryusovi naxkin usanoxuhi
Հետաքրքիր է, ինչպես կարելի է այս աստիճան վառված լինել ու անհիմն մեղադրանքների տարափ հեղել մի մարդու գլխին, որին նույնիսկ չեք էլ ճանաչում: Ինչպես կարելի է Գոհար Ավետիսյանի նման բանիմաց, խելացի, կիրթ ու Աստվածավախ դասախոսի անվանը փորձել ցեխ շպրտել` անձնական ամբիցիաներից ելնելով: Նախկին Բրյուսովցի, խոսքս քեզ եմ ուղղում, էդ դու էդ ինչքան լավ ես ճանաչում Գոհարին, որ քեզ իրավուք ես վերապահում նման անվայել ակնարկներ անել, թե բոլորին քո արշինով ես չափում: Գոհար Ավետիսյանը ընտանիքի մայր է, լավ կին ու դուստր: Քեզ էլ եմ լավ ճանաչում. դասերիդ էլ եմ ներկա եղել: Այո, Գոհարը ԵՊԼՀ-ի ուսանող է եղել, իսկ հետաքրքիր է, դու որ ինստիտուտն ես ավարտել, թե չես կարծում, որ ուսանողական տարիներիդ ստացած գիտելիքներիցդ կարելի է տեղեկություններ ստանալ համակուրսեցիներիցդ: Գոհարը այնպիսի որակավորում ունի, որ նույնիսկ գունավոր երազներումդ տեսած չես լինի: Գոնե այդ աստիճան անտեղյակությամբդ քեզ խայտառակ մի արա: Ու մի բան էլ. հանգիստ թողեք էդ մարդուն, ու նվիրվածությանն ու սեփական արժեքները փողից բարձր դասելու կարողությանը, որից դուք, Գոհարատյացներդ զրկված եք, փորձեք մի քիչ բարի նածանձով նայել, և, տա Աստված, ձեր մեջ ինչ-որ բան փոխվի:
555555
che, prn. Davit... charachar sxalvum eq... enpes chi, vor Dzer ver@ nshvatsneri gratsnerin hamamit chem, bayc ete mi poqr xoratapancutyun unenayiq, hastat, gone sereri tarberutyun kzgayiq... isk yes arden el aveli em hiastapvum erb tesnum en catsr makardak@, vorin ijnum en Gohari pashpanyalnery... i verjo, mardkanc achqerin toz pchelov vochnchi hasnel cheq karogh, u bavakan a himar meghadranqner ughgheq, te ibrev nakhandzn e xosum... voch ir pashtonn e nakhandzeli, gone indz hamar, voch el ir dirqy, vor knereq xamachiki nman e... ughghaki kkrknvem, ete asem, vor duq, nran pashtpanoghnerd, dzer banavechov hakarak PR eq anum...
usanoxuhi
voch, vorovhetev 100 tokosov vstah em, vor ereqn el tarber mardik en..............
Davit
joxovurd cheq karcum, vor naxkin bryusovcin, 555555, ev payqar anunneri nerqo groxner@ nuyn mardn e
Arthur
Այս ամենն արդեն ուղղակի ծիծաղելի է դառնում: Կարծում եմ այստեղ գրողները բոլորն էլ հասուն մարդիկ են և վայել չէ անհիմն վիրավորանքներ շպրտել միմյանց երեսին : Գրելուց առաջ փաստեր ներկայացրեք : Թե չէ բոլորն էլ կարող են ինչ-որ դիմակների ետևում թաքնված անհեթեթ վարկաբեկել միմյանց: Ես անձամբ Բրյուսովի հետ ոչ մի կապ չունեմ,ուղղակի հետևում եմ մեր երկրում կատարվող իրադարձություններին: Ու այս ամենը լսելով և կարդալով խոր ցավ եմ ապրում ` տեսնելով ,թե որքան ցածր մակարդակի է հասել մեր կրթությունը (դե եթե Աշոտյանն է նախարարը զարմանալի չէ): Որ պարոն Զոլյանը իսկապես գիտնական և իր բուհին նվիրված մարդ է ,դա անվիճելի է: Գոհար Ավետիսյան չընկճվեք,միշտ էլ գրագետ մարդկանց և նորարարություններ բերողներին հալածողներ են գտնվում: Հակառակ`Ձեզ հպարտ և հաղթանակած զգացեք, որ Ձեր այս հոդվածը ոմանց այսպես հունից հանել է: Նախկին Բրյուսովի աշխատակիցներ հարմարվեք այն մտքի հետ , որ դուք այլևս չեք աշխատում այդ բուհում և փորձեք սխալը ձեր մեջ փնտրել: Հուսով եմ ,որ արդարությունը շուտով կվերականգնվի և շատ ինքնակոչներ կհեռանան բուհից: Արթուր Սուքիասյան 25 տ. ԵՊԲՀ YSMU ուսանող:
Անահիտ
Ինձ մոտ այն տպավորությունն է, որ ընդհանրապես Գոհար Ավետիսյանը իր հոդվածում ինչի մասին է գրել չի հետաքրքրում վարկաբեկող, հնարավորինս շատ ցեխ շպրտող անձանց կամ անձին: Միթե Ձեր ատելությունն այդքան մեծ է դեպի այդ անձը: Ի վերջո, էստեղ խոսվում է համակարգային խնդրի վերաբերյալ, այլ ոչ թե ինչ լավը կամ վատն է Ավետիսյանը: Երբ ենք վերջ դնելու համընդհանուր խնդիր հանդիսացող հարցերը /օր` կաշառակերություն/կենցաղային մակարդակի իջեցնելու գաղափարին: Որակումներ տալուց առաջ հարցս ուղղում եմ Naxkin Bryusovcun. Ձեր գրածից ընդհանրապես պարզ չէ հիմա Դուք երիտասարդ դասախոս եք, թե երիտասարդ դասախոս եք եղել այնուամենայնիվ: Կողմնորոշվեք, քանի որ Ձեր գրածի լրջությունն է կորում: Իսկ Գոհար Ավետիսյանի հոդվածի վերաբրյալ կասեմ` անձը համարձակություն է դրսևորել ու խոսել բուհում առկա համակարգի մասին, երբ բուհի շուրջ բավականին լուրջ զարգացումներ են տեղի ունենում:
artak
henc cavn el ed a eli, vor Zolyan@ Avagyanin poxec Goharov.... u voch miayn Avagyanin... Um umov poxec.... mardik kan erku tar grel chgiten, erku kapakcvats xosq asel chgiten, uzum en xelq sovorecnel.... Erexayis chei toghni Bryusov gnar, miayn imanalov angam, vor usumnakan gortsyntac@ karavarvum e Gohari koghmic....
EPLH dasaxos
Կարծես շաաաատ եք շեղվել բուն թեմայից, ինչի հիմնական մեղավորը հոդվածի հեղինակի նկատմամբ հիվանդագին ատելություն տածող և անձի բազմակիությամբ տառապող մեկնաբանն է: Պարո'ն, ինչու՞ եք շահարկում հեղինակի ով լինելը, եթե նրան ասելիք ունեք, զանգահարեք և անձամբ հայտնեք Ձեր կարծիքը, ոչ թե տարբեր դիմակներ հագած նույն ոճով մեկնաբանություններ գրեք: Հոդվածում ներկայացված է ԵՊԼՀ-ի գնահատականների անցկացման համակարգը, որը հիմնադրվել է հենց Ավետիսյանի նախաձեռնությամբ: Ես` որպես դասախոս, լավ եմ հիշում այն ժամանակները, երբ պրոռեկտորի անունից դեկաններն ու նրանց տեղակալները գնահատականներ էին փոխել տալիս, իսկ մենք ստիպված էինք մոտենալ դեկանատ և ասել, թե սխալվել ենք: Իսկ հիմա ցանկացած սխալ ուղղելու համար բանավոր տեղեկացումը բավարար չէ, պետք է ներկայացնել հիմնավորող բոլոր փաստաթղթերը` մատյանի պատճենը, գրավորների պատճենները կամ այլ հիմքեր: Իհարկե տհաճ է ստիպված լինել ապացուցել, որ դու ընդամենը սխալվել ես, սակայն դա էլ ստիպում է ավելի ուշադիր լինել: Սխալն ուղղելը կյանքի ոչ մի ոլորտում էլ հեշտ գործ չէ, պարզ է, որ հեշտ կյանքի սովոր դասախոսները պիտի «ատեն» Ավետիսյանին /չնայած աշխատելով մեր համալսարանում երբևէ այդպիսի ատելության դրսևորման ականատես չեմ եղել/: Եթե կարող եք բազում զգացմունքային մեկնաբանությունների միջոցով այս հոդվածի «bestseller»-ի կարգավիճակին նպաստելու փոխարեն մատնանշեք մեր նկարագրած համակարգի թերությունները:
naxkin Brusovci
Armen, staxos@ inqnerd eq, palas@ aravel yevs. shaaaaaaaaaaaaaat lav gitem inch e avartel, manavand erb tesnum em masnagitakan giteliqnern u karoghutyunner@. Karch asem. Duq enqan charjeq, vor sharunakem dzez het banavichel, avelin asem, chtanjveq erkar barak heqiatner grelu vra, vorovhetev el chem mtnelu u chem kardalu dzer tapakabanutyun@. U mi chshtum - arhasarak naxandz chunem (um piti naxandzei? Goharin? artnaceq, ijeq erknqic, ov e na vor nran naxandzem). Nra nmanner@ misht el karch kyanq en unenum, qani vor irenc giteliqneri shnorhiv che vor haytnvum en ayd teghum, ughaki baxt e, jptacel e, mecn Zolyann el iren sirel e (...վիրավորանք-Հետք) u verj. Mi xosqov dzer` angragetnerid erg@ ergvac e, azateq ayd atorner@, vstah em aveli arjaniner@ kgtnven. Eritasardneri dem arhasarak vochinch chunem, qani vor inqs eritasard em, ughaki eritasard@ petq e arjani lini. Inqs eritasard dasaxos em eghel, Zolyan@ pahel e vorpes dasaxos, bayc miayn nra hamar vor indz Zolyan@ pahel e vorpes dasaxos, chem patrastvum sazn arnel dzerqs u nra govabanutyun@ ergel !
555555
Verj tveq ed araspelakan patmutyunnerin, te che vstah em, vor Gohar Avetisyann el es hodvatsi commentner@ kardalov, miguce zarmana, vor ir masin ed kartsiqnern en haytnum u hankarts gerarzhequtyan komplex dzerq beri... Hodvatsi primitivutyunn arden xosum e nra paylun mtqi masin... Prn Avagyanin mi koghm toghnenq... hamenayndeps na giter dasaxosi arjev usanoghi het ev hakaraky xoselu dzevy.... ev @ndhanrapes ays bolor meknabanutyunneric arden, miayn u miayn barapashari paylun cucadrumneric parz a darnum shat ban... ughaki ete mardik chen cankanum ijnel kencaghayin makardaki, avelin chen anum da, vorovhetev parzapes harir che irenc, da chi nshanakum, vor vakhkot en... isk dzer anunnern el, ibrev te grel eq, u dzez lav tghaner eq zgum.... inch mi djvar ban ka? armen, artur, hayk, samvel u edpes sharunak.... inch vor ban asum e dzez... mievnuyn e, iroq bolorn el giten chshmartutyuny, u duq mtatseq ayn masin, te dzer ed commentnerov qani sut eq asum.... mardu tsitsagh a galis... koragh a ed gohar Avetisyany, vorin govergum eq, hech kap chuni Bryusovi het? arden sksum enq kaskatsel...
Lusine
Մի պաշտպանեք այն մարդուն, ով հեռու է ուսումնական գործընթացից, ուսումնական պլաններից, չունի համապատասխան գիտելիքներ, բայց արի ու տես, որ կարողանում է չգիտեմ ինչ ճանապարհներով դառնալ նախկին ռեկտորի ֆավորիտը:
Arthur
ՊԱՅՔԱՐ գիտեք շատ հեշտ է թաքնված վիճակում գրելը: Եթե այդքան արեցիք, այդքան շատ բան գիտեք ու իբր ցավում եք բուհի համար ,ապա ներկայացեք : Շատ հեշտ է ազնիվ ու կիրթ մարդուն վարկաբեկելն ու նրա վրա ցեխ շպրտելը : Ողղակի ամոթ է : Բոլորն էլ գիտեն ճշմարտությունը , հետո ինչ,որ շատերը լավ դերասաններ են և իրենց դուր է գալիս ոմանց հետույքում բնակվելը : Կգա այդ օրը ,որ ստիպված կլինեք այդ հետույքներից լույս աշխարհ դուրս գալ: Մտածեք այդ մասին:
usanoxuhi
Ankexc asac, spasum ei, vor paron Avagyanin el enq hishelu. che vor mek amboxj tari, erb asum einq, vor hamalsaranum xndirner kan, petq e shtkven, stanum einq mek angir arats patasxan. >, es arden hognel em ays patasxann lseluc, indz tvum e, vor ete ays qnnarkumnern erkar sharunakven, petq e sksenq mexadrel urishnerin, vor Arevmtyan Hayastann Turqiayi kazmum e, vor tsovic tsov Hayastanic mnacel enq mi bur Hayastan, vor ayspes sharunakvi, aylevs Hayastan chi mna. Bavakan e joxovurd, dadareq urishnerin mexadrel, pntreq dzer mej ayn bolor sxalnern, voronc patcharov aysor mer hamalsaranum haytnvel e ays orin. Paron Avagyann inchov e mexaor, vor kan mardik, ovqer voch dasaxosnerin hargel giten, voch usanoxnerin, paron Avagyann mek taruc avel e, vor mer hamalsaranum chi ashxatum, ete xosenq pasterov, apa ays amen xarnashpotn sksvec miayn ayn patcharov, vor Paron Avagyani texum haytnvec Gohar Avetisyan@,um mankakan erazanqnern verjapes irakanacel ein ...
Արմեն
555555-ին եմ դիմում: Ես չասեցի, թե ում ի նկատի ունեի, բայց եթե դուք իմ գրածից հիշել եք Մկրտիչ Ավագյանին, ապա նշեմ. ԿԳ նախարարության ստուգումներով աղաղակված Բրյուսովի ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ պատմությունը վերաբերվում է 2008թ-ի Ավագյանի հանձնարարությամբ դեկանների կողմից հրամանի մեջ տեղ գտած մասնագիտություններին, որը Ձեր շատ սիրելի Ավագյանը լայաղ չէր արել ստուգել և ուղղել 2007թ-ի հաստատված մասնագիտությունների ցանկի համաձայն: Այդ Ավագյանին Զոլյանը փոխեց Ավետիսյան Գոհարով, ու նույն տարում այդ սխալը ուղղվեց դիպլոմներում: Դրա համար նախարարությունը ԲՈՒՀ ա ուզում փակի, իսկ դուք գովերգում եք Ավագյանին` Բուհի մահախոսականը գրողին: Ճիշտ եք ասում Գոհար Ավետիսյանին Ավագյանի հետ համեմատել չի կարելի: Այնպես որ պրն. Զոլյանի կադրային քաղաքականությունը ծայրահեղ ճիշտ և արդյունավետ է:
555555
Edpes bacahayt anunner vor talis eq, da shat hetaqrqir e. Hetaqrqir e naev, vor aydqan hamozvats eq dranc iravaciutyan mej... Bayc commentner groghneri vra cex shprtel@ der togheq mi koghm... U ete duq, vor edpes andznvirabar pashtpanum eq Gohar Avetisyanin, ete andznakan voreve shah chuneq, vor mi poqr kaskatseli e, gone amacheq u lreq... Khorhurd ktam mi hat el kardaceq ed dzer bolor govasanqi xosqery u mi hat noric handipeq Gohari het u mi hat chshteq eli, nuyn mardu masin eq xosum? Mkon - ete grel eq, chgitem, hamozvats chem, bayc ete prn. Avagyanin nkati uneq, dra het kapvats mi khorhurd evs Dzez ev bolor nranc ovqer teghyak kkardan sa... Mi pah koghq koghqi dreq: Mkrtich Avagyan - Gohar Avetisyan: amenapoqr hamematutyunic angam parz kdarna, te inch asel kuzer prn. Zolyani kadrayin qaghaqakanutyun@ verjin tarinerin.... Arajin orvanic ei uzum hamematutyun anckacnel, ughaki minchev hima xusapum ei prn Avagyani anuny tal, zut hetaga shaharkumneric xusapelu hamar...
ՊԱՅՔԱՐ
Հիմա համառոտակի անդրադառնանք հոդվածի սրտաճմլիկ ,,փաստարկներին,,: Դու ինչ իրավունք ունես ընդհանրապես տաս Ն.Խաչատրյանի անունը, եթե քաղաք հասկացության կրողը լինեիր ապա կիմանայիր թե քանի սերունդ անարատ իրական մտավորական գերդաստանի ներկայացուցիչի մասին ես խոսում, ով երբեք չէր կարող արձան դնել մի մարդու, ում թերություններն տեսել է թե գործում և թե համալարանական երեկույթ միջոցառումներին: Եթե լսելով ենք առաջնորդվում, գիտես ինչեր ենք լսել քո մասին? Մաթիաս Ֆրից: Լավ է այս կիրթ եվրոպացու հանդեպ նախկին ռեկտորի ասիական / չէ մեղմ է,բառը չեմ գտնում/ վերաբերմունքը միջազգային սկանդալի պատճառ չհանդիսացավ,իսկ իրականում կարող էր: Թե չէ ,, աչքի չէր ընկնում նախաձեռնողականությամբ,, իսկ դու ինչով ես աչքի ընկնում մեկը քեզ հարցնող լինի: Ստորագրահավաք: Եթե կոլեկտիվի առաջին սրտաբուխ ընդհանրական որոշումը գնատաում եք ձեր գրած ճղճիմ որակումներով, ցավում եմ քո համար /այսքան երիտասարդ ու այսքան նենգ/: Ստորագրած յուրաքանչյուր անձ այսօր էլ աշխատում է Բրյուսովում / եթե կարիքն ունեք 1997-ից գործից ազատվածներին էլ կարող ենք դիմել մի նամակ էլ իրենք գրեն նույն հասցեներով/, տեքստն էլ յուրաքանչյուրի սրտի խոսնքն է:
Արմեն
Naxkin Brusovci-ն, նույն ինքը Պայքարը, կամ ճիշտ կլինի իրեն բացահայտենք` Մկոն, իրոք նախկին է, դրա համար էլ այսպես վառված է: Դրա նմանները մի քննաշրջանում ուսանողի հաշվին կենտրոնում բնակարան ու նոր ավտոմեքենա էին առնում: Հիմա էլ հավան չեն գալիս իրանց արմատախիլ արած երիտասարդ ու անբիծ թիմին: Իսկ որ Գոհար Ավետիսյանը ցանկացած Բուհի համար զարդ կարող էր լինել, ճիշտ է:
EPLH shrjanavart ev ashkhatakitc
Ամենայն հավանականությամբ նախկին Բրյուսովցին ու նորահայտ Պայքարը նույն անձինք են, քանի որ ոչ միայն ձեռագիրն է նույնը, այլև ժամանակին շատ մոտ եք կանգնած եղել թե Զոլյանին, թե Ավետիսյանին, այդ իսկ պատճառով դեպքերի հերթականությանը քաջատեղյակ : Բայց ուզում եմ ասել մի խեղաթյուրեք այս ամենը, քանի որ այն, թե կոլեկտիվը չի սիրում Գ. Ավետիսյանին ձեր ու ձեր նմանների կարծիքն է, իսկ համալսարանի այն աշխատակիցները, ովքեր բուհ են գալիս աշխատելու, այլ ոչ թե բանսարկույությամբ և կաշառակերությամբ զբաղվելու, իրենք հաստատ գնահատում են Ավետիսյանի աշխատանքը: Ինչ վերաբերում է Ձեր բոցաշունչ, զգացմունքային հայտարարություններին, ապա ամենայն հավանականությամբ ինքներդ Ձեզ եք տեսել հոդվածի որևէ մասում, այդ իսկ պատճառով այդքան տարակուսված եք: Ամոթ է, ի վերջո, Գ. Ավետիսյանի կնսագրությունից էլ պարզ է. արդեն յոթ տարի է ինչ աշխատում է բուհում /էնպես որ փորձի խնդիր չկա/ գերազանցությամբ է ավարտել ԵՊԼՀ-ն/ միջակությունը չեմ տեսնում/, Եվրոպայում է սովորել ու ստացել մագիստրոսական աստիճանը, իսկ հիմա պաշտպանլու շեմին է /ինչ է քիչ է դա, այդի պատճառով էլ ժ/պ էր, մինչև գիտական աստիճանը ստանալը/, երբ մարդ ունի մի շարք գիտական աշխատություններ, այդ թվում ուսումնական ձեռնարկ, ինչպես նաև արտասահմանում տպված հոդվածներ ու թեզիսներ: Ահա թե ով է ՆԱ
ՊԱՅՔԱՐ
EPLH shrjanavart ev ashkhatakitc վստահ ես գրածիդ մեջ,համոզված ես,որ որ հենց այդ մարդու շնորհիվ ուսումնական գործընթացում չկար ոչ խարդախություն, ոչ կաշառակերություն, ոչ բարեկամների, հարսերի և սանիկների հովանավորչություն: Եթե այո,ցավում եմ,բերեմ ընդհամենը մեկ օրինակ: Ձեր սիրելի գոհարիկը Կրթության կառավարման մագիստրատուր է բերել իր պրեմյաննիկի /իր սիրած ձևն է անվանելու/: Էս տղեն էլ սովորող չի, չի կարում,մի կերպ էս կիսամյակից էն կիսամյակ Ձեր ,, նոր ձևավորված աշխատանքային խմբի տքնաջան աշխատանքների շնորհիվ գնահատականների մուտքագրման և պահպանման արդեն գոյություն ունեցող UNISTUDENT համակարգին կից ստեղծվեց մի նոր էլեկտրոնային համակարգ, որտեղ ուսանողների միջանկյալ և ամփոփիչ քննությունների գնահատկանները մուտքագրվում էին ամբիոններում, իսկ համակարգը արգելափակվում էր 48 ժամվա ընթացքում,, համակարգով գոհարիը յոլա էր տանում: Մեկ էլ մի օր էդ Նվարդ Մանասյանի անաչառությունը բռնեց ու չնշանակեց էդ տղուն, խեղճ գոհարիկը էլ իր դիրքը օգտագործեց ,էլ խդրեց,չէ ու չէ/: Էն Ռոբերտ Խաչատրյան ամբիոնի վարիչն էլ բռնեց Մանասյանի կողմը: Գիտեք ինչքան տանջվեց նախկին ռեկտորը, մինչև իր Ժ/Պ-ի պրեմյաննիկի հարցը լուծեց: Այ քեզ անկաշառ ու հովանավորչությամբ չզբաղվող Ժ/Պ գոհարիկ ունախկին ռեկտոր: Եթե կուզեք էլի ձաստեր կգրեմ,բայց ճիշտ կլինի իրանից հարցնեք թե ազնվություն մի քիչ ունի թող պատմի:
ՊԱՅՔԱՐ
Հասկանալու համար թե ով է նա.մի պահ անցում անենք Բրյուսովի կայք էջ և ծանոթանանք Ժ/Պ-ի ուղերձին,իր բարեկամներին /չգիտեմ դրանք ուսանողներն են,դասախոսները,գործատուները, պարզ չի/ Աբսուրդի հասնող ուղերձ: Ով է հասցեատերը ,որն է ուսումնական վարչության գործառույթը?: ,, Սիրելի,, գոհարիկ իհարկե միայն քո ,,ղեկավարած,, ստորաբաժանումը կարող էր դառնալ ,, ԲՈւՀ-ի ղեկավարության/այն է ռեկտորի/ կողմից պարբերաբար սահմանվող բարձր որակական չափանիշների և պահանջների ներքո,, աշխատող կառույց, քանզի դու ռեկտորի կամակատարն էիր, ուսումնական գործընթացից անչափ հեռու,իրեն անչափ մոտիկ: Միայ քո նմանը կարող է իր էջում գրել ,,Իրականացնելով ԵՊԼՀ ուսումնական գործընթացի ամենօրյա /դե դուք հեռանկարային չեք էլ ունեցել, դուք ուր համալիր ընմբռնումը ուր/ կազմակերպական գործառույթներ` միաժամանակ մեր ներգրավվածությունն ենք ապահովում ԲՈւՀ-ի ռազմավարական ծրագրի իրականացման գործընթացներում:,,ՎԱՅ,ՎԱՅ,ՎԱՅ: Այ արեստավարժ եթե չես հասկանում ինչ է բուհի ռազմավարությունն ու առաքելությունը և քո ,,ղեկավարած,, ստորաբաժանման տեղը դրա իրականացման գործում,չես տարբերակում թե որն որից հետո է ԼՌԻՐ Էս ինչ փորձի փոխանակմանը միտված նախաձեռնություններից ես խոսում.ինչ համագործակցության իրականացման աջակցության: Գոնե հիմա հասկանում ես որն էր քո տեղը բուհում, ինչ առանցքային ստորաբաժանում էր վստահված քեզ, թե էլինախկին ռեկտորի դուդուկով օպերա ես երգում? /շարունակելի/
ՊԱՅՔԱՐ
Գոհար Հրաչիկի Ավետիսյան,կարճ զոլյանի ժ/պ, մանկացվարժականի ուսանողուհի, որ հեշտությամբ հայտնվեց Բրյուսովում, ուսանողական օրերից սկսած դարձավ ռեկտորի առանձնասենյակի մշտական այցելու և զարդ, միջակ գիտելիքներով, ռեկտորի թեթև ձեռքով, դարձավ անգլերենի դասախոս, հետո նույնի աջակցությամբ, ՊԴԱ վերապատրաստման և որակավորման բաժնի համակարգող,հետո ուսունական բաժնի վարիչ,հետո վարչության պետ ու Ժ/Պ և այս ամենը բուհը ավարտելուց հետո 5 տարում / չէ կաշառք չի տվել ,ԵՊԼՀ ղեկավարը անկաշառ է : Բա ոնց? Չգիտենք,իրենց հարաբերությունները չենք ուսումնասիրել/ : Փաստորեն մեր բուհում,որն է պրռեկտոր դառնալու շեմային պահանջները? Տարիների փորձը?-Չունի, Հիտական կոչումն ու աստիճանը?-Չունի, Պրոֆեսիոնալիզմը? –Չունի,Հարգանքն ու հեղինակությունը կոլեկտիվում ?-Չունի: Կօգնեք ինձ հասկանամ,իսկ ինչպես է լինում,որ այսպես է ստացվում: ՈՎ Է ՆԱ /շարունակելի/
EPLH shrjanavart ev ashkhatakitc
խոսքս վերաբերում ա նախկին բրյուսովցու գրառմանը: Գոհար Ավետիսյանը ոչ միայն գրագետ և համեստ մարդ է, այլ չնայած երիտասարդ տարիքին, շատ համակարգված և լավ ղեկավար: Իսկ այն, որ հենց այդ մարդու շնորհիվ ուսումնական գործընթացում չկար ոչ խարդախություն, ոչ կաշառակերություն, ոչ բարեկամների, հարսերի և սանիկների հովանավորչություն: Նրա օրոք կա խստություն, կա համակարգվածություն, կա հսկողություն: Դե մարդիկ էլ(չասեմ նախանձողների մասին),իհարկե ոչ բոլորը, պատրաստ են ատել մարդուն դրա համար: Իսկ գործից խուսափող և Գոհարատյաց ներկա և նախկին բրյուսովցիներին կառաջարկեի Գոհարին քննադատելու փոխարեն մի հատ ինքներդ ձեզ ու ձեր պահվածքը վերլուծեիք:
Armen
Naxkin Brusovc-ուն եմ հասցեագրում տողերս: Ինչն է խանգարում Ձեզ բացահայտվելուն, չէ որ Դուք արդեն եք, ումից եք վախենում: Այս ինչ ստորություն է: Փառք աստծո, որ արդեն եք: Գուցե Դուք այն կաշառակերներից եք, որ վառված են Զոլյանից ու իր երիտասարդ թիմից: Ի դեպ, Գոհար Ավետիսյանի, որպես դասախոսի, անցկացրած դասընթացները աչքի են ընկնում իրենց նորարարական մոտեցումներով ու ուսուցողականությամբ, ինչը հաստատում է ուսանողների ճնշող մեծամասնությունը: Իսկ կաշառակերությունն արմատախիլ անող պրոռեկտորից, իհարկե կգտնվեն Ձեզ նման մի քանի անձինք:
usanoxhi
chka kasharakerutyun, qani vor chkan kasharaker dasaxosner.... Nranc shnorhiv e, vor mer hamalsaran@ aysqan dzerqberumner uni. Kang arnel ev mtacel er petq usanoxnerin kisagragetner anvaneluc arac, kang arnel ev mtacel er petq dasaxosnerin storacneluc araj, kang arnel ev mtacel er petq mi xumb dasaxosneri paymanagrern septemberin chstoragreluc araj, kang arnel ev mtacel er petq usanoxnerin hogebanoren vochnchacneluc araj, ev verjapes, kang arnel ev mtacel e petq krtutyan naxararutyun gnaluc araj. Ashxarhn shat poqr e, chisht e asvac, vor erku ban ays kyanqum erkar taqnvac chen karox mnal` arevi luysn u chshmartutyun@. Tox voch voq srbi kerparanq ch@nduni. Bolorn el giten, te ov ir hogu xorqum inch e mtatsum...
Varkatwu
Ապրես Գոհար: Թող քո համարձակությունը վարակիչ լինի և դուք հասնեք Ձեր խնդրի արդարացի լուծմանը: Good Luck.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter