HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊԼՀ-ին սպառնացող վտանգը առաջիկա ընդունելության քննություններին

Կյանքը հետաքրքիր է և հագեցած է դառնում, երբ մշտապես կան նպատակաուղղված գործողություններ, որոնք փոխում են կյանքի գույները և ստիպում հասնել ավելի հեռուն: Յուրաքանչյուր մարդ իր առջև դնում է նպատակներ ու փորձում իրագործել դրանք: Իսկ յուրաքանչյուր ծնող իր երեխայի ծննդից հետո վերջինիս հետ կապում է բազմաթիվ հույսեր ու նպատակներ: Երեխայի մեծանալուն զուգընթաց մեծանում են այդ նպատակներն ու դրանք իրագործելու իղձերը:

Այս շրջանում ավագ դպրոցների աշակերտների շատ ծնողների ու հենց իրենց` աշակերտների  գերնպատակն է ընդունվել մասնագիտական բուհ և կերտել իրենց ապագան: Գաղտնիք չէ, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը երբեք դիմորդի խնդիր չի ունեցել: Այս համալսարանը, թերևս, այն քչերից է, որն ունի կամ ավելի ճիշտ ՈՒՆԵՐ բարձր վարկանիշ և մրցակցություն: Վերջին ժամանակների ստահոդ կամ գուցե իրական լուրերը / ինչի եմ այսպես ասում, որովհետև օր օրի ավելանում են բազմաբնույթ ու նաև իրականությանը բացարձակ չհամապատասխանող հոդվածներ, ու ոչ ոք, առավել ևս դրսի մարդը, հստակ պատկերացում չի կազմում` ով է ճիշտ, ով`սխալ/ ստիպում են ինձ «ունենալ» բայն օգտագործել անցյալ ժամանակով:

Նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն ԵՊԼՀ-ի հետ, որոշակի պատկերացում ունեն ճշմարիտի վերաբերյալ: Իսկ ինչպես ձևավորեն իրենց կարծիքը կամ վերաբերմունքը այդ  ճշմարիտի մասին նրանք, ովքեր չգիտեն իրականում ինչ է կատարվում կամ կատարվել: 16-17 տարեկան աշակերտը բնականաբար չի կարող հստակ որոշում կայացնել, սա ավելի բարդանում է, երբ ասեկոսեներ են տարածվում իր ընտրած բուհի շուրջ: Նա խրտնում է և այս վերջին պահերին փոփոխում իր որոշումը: Ավելին, ծնողները արտահայտում են նման տեսակետ. «Ես ինչքանով վստահ լինեմ, որ այդ բուհը հավաստի է, որ այդ բուհը չի փակվելու, ու որ իմ երեխայի ապագա դիպլոմը հարցականի տակ չի դրվելու»:

Մի քանի օր առաջ տղա աշակերտներից մեկն էլ նման արտահայտություն արեց իր` ԵՊԼՀ ընդունվել պատրաստվող դասընկերուհուն. «Գիտես, դու Բրյուսովի հյուրանոց ես ընդունվելու, ու բոլորը ծիծաղեցին»: Բնականաբար այդ աշակերտուհին արդեն իսկ հետ կկանգնի, ավելին նա ավելացրեց. «Մի անհանգստացիր, ես ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետ կդիմեմ, առանց այդ էլ մեր տանն էլ են դեմ, որովհետև շատ են խոսում Բրյուսովի փակվելու մասին»:

Կա մի պարզ ու անփոփոխ ճշմարտություն`մենք այսօր մտահոգված ենք վաղվա համար:  Ես փորձում եմ ծնողներին, աշակերտներին բացատրել, պատկերացում տալ ստեղծված իրավիճակի մասին, ու հաջորդ օրը թերթում կամ ինտերնետում իմ ասածին հակառակ բան է տպագրվում: Ի՞նչ անել: Տեսնես այս հարցի շուրջ որևէ մեկը մտածե՞լ է: Բոլորը միայն խայտառակ տեքստերով վարկաբեկում են համալսարանի ղեկավարին ու համալսարանը, այնինչ, որպես մասնագետ, ըստ իս, առաջին հերթին պետք է մտածեին մասանգիտական հնարավորությունների, իրենց բուհի ապագայի մասին, այն ապագա սերնդի մասին, ով ուզում է ընդունվել, ավելի ճիշտ ուզում էր ընդունվել Լեզվաբանական համալսարան ու զբաղվել լեզվաբանությամբ: Ո’չ: Հազիվ հասցնեն վարկաբեկել, հազիվ թացն ու չորը, հինն ու նորը խառնելով ինքնահաստատվեն ու տարիների կուտակածը  արտահայտեն, այն էլ առանց մտածելու:

Մեկ այլ խնդիր է ԿԳ նախարարությունը: Տարածվեցին լուրեր ԵՊԼՀ-ի փակվելու ու սարսափելին` Մանկավարժական համալսարանին միանալու մասին: Հետո հերքվեցին այս լուրերը, հետո նորից որոշակի շշուկներ  տարածվեցին: Այս խառնաշփոթը հերիք չի խաթարեց ԵՊԼՀ-ի անդորրը, բարի համբավը, գիտնական ռեկտորի վաստակը, հիմա էլ սպառնում է ընդունելության քննություններին ԵՊԼՀ-ի դիմորդ չունենալուն:

Ծնողների, ուսուցիչների ու հենց աշակերտների համար բացահայտումներ են պետք, քանի դեռ շատ ուշ չէ: Տարիներ շարունակ ծաղկունք ապրող բուհը կանգնած է անդունդի եզրին /նշեմ, որ այդ ծաղկունքը ապահովում էր համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանը, ու ես անձամբ, խիստ կասկածում եմ հետագա ծաղկունքին, եթե մեկ ամիս առաջվա Բրյուսովը չվերականգնվի, իսկ այդ վերականգնման առաջին խթանը ռեկտորին վերականգնելն է/:

Այս ամենով հետաքրքրված ու անհանգստացած մասնագետներն, իհարկե, որոշակի  քայլեր են անում: Ապրիլի 17-ին տեղի է ունեցել ԵՊԼՀ գիտական խորհրդի ընդլայնված և արտահերթ նիստ (3 ֆակուլտետային և մագիստրատուրայի խորհուրդների անդամների մասնակցությամբ), որի ժամանակ ընդունվել են որոշումները, սակայն որոնք օֆիցիալ չեն դառնում անհասկանալի պատճառներով:

Սթափվե’ք, վերականգնե’ք նախկին առաջատար հայաստանյան բուհի համբավը: Ծնողներին, ուսուցիչներին, ուսանողներին ու աշակերտներին ճշմարիտ ճանապարհ ցույց տվե’ք: Իսկ ինչպես իրավացիորեն նշում էր լեհ տրամաբան Ալֆրեդ Տարսկին, ով իհարկե մեծ ավանդ է ունեցել տրամաբանական լեզվաբանության մեջ, «ճշմարտությունը ընկալվում է որպես իրականության հետ համաձայնեցում»: Ներկայացրե’ք իրականությունը վերջապես:

Սոնա Հակոբյան
ԵՊԼՀ

Մեկնաբանություններ (1)

mard
Bryusov@ minchev Zolyann el e yeghel amenamrtsunak buh@, u enpas chi vor Zolyan@ yekav u tsnvets Bryusovi institut@. Isk inch veraberum e pashtonakatarin, asem, vor Zolyan@ der hamalsarani Rusats lezvi ambionum er ashkhatum u der VOCH MI KAP chuner Bryusovi het, yerb aysorva pashtonakatar@ ashkhatum er et buhum vorpes ambioni varich u ir gortsi mets nviryal.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter