HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թանաքը ցնդում է. նորի՞ց են քվեարկելու

Թիվ 2 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը քիչ առաջ «Հետքին» հայտնեց, որ ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերում թանաքը, որով հատուկ կնիք է դրվում քվեարկությանը մասնակցած անձանց անձնագրերում, համատարած փոխվել է:

«Ենթադրաբար, դա արվել է միտումնավոր, որպեսզի առավոտյան որոշակի մարդիկ քվեարկությանը մասնակցեն, ինչ-որ ժամանակ անց թանաքը ցնդի եւ դրանից հետո նույն մարդիկ կարողանան երկրորդ անգամ մասնակցել քվեարկությանը: Որովհետեւ չէր կարող նման իրավիճակ լինել, երբ ԿԸՀ-ն չիմանար, թե ինչ որակի թանաք է տալիս»,- ասում է Վլադիմիր Կարապետյանը:

Ըստ նրան՝ գրանցվել են այլ խախտումներ եւս, որոնք հատկապես թանաքի փոփոխության հետ համեմատած՝ նշանակալի չեն: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտրատեղամասերում մարդկանց կուտակումներին եւ ընտրողներին՝ հիմնականում ՀՀԿ-ի «ընտրազանգվածին», մեքենաներով ընտրատեղամասեր բերելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter