HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Որոշ վարչական շրջաններում կիրականացվի կանգառների, լուսացույցների, երթևեկության նշանների փոփոխություն․ Երևանի քաղաքապետ

Երևանի ավագանու այսօրվա նիստին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ տրանսպորտային վիճակին վերաբերող հարցերին։

Տրասնպորտի հետ կապված նշեց, որ նոր ավտոբուսները, որոնք բերվել են, ունեն տեխնիկական որոշ հարցեր, այդ պատճառով նոր ավտոբուսների շահագործումը ուշացել է։ 10-օրյա ժամկետում 2 ուղեգիծ կփոխարինվի նոր ու ավելի հարմարավետ ավտոբուսներով։

Հայտնեց, որ մինչև փետրվարի վերջ 100 նոր ավտոբուսի ձեռքբերման գործընթացը կավարտվի, իսկ 2022-ի տարեվերջին արդեն կշահագործվեն։

Քաղաքապետի խոսքով՝ կներկայացվի որոշման նախագիծ, որով մասնավոր ընկերություններին թույլ կտան մասնակցել տրանսպորտային ցանցի բարեփոխման համար հայտարարված մրցույթներին։ Ասաց, որ հարցի հետ կապված ասուլիս կլինի և ավելի մանրամասն կներկայացվի։

Հրաչյա Սարգսյանը հավելեց, որ ինքը ևս հանրային տրանսպորտից օգտվում է և տեսնում է՝ ինչպես են մարդիկ կանգառներում շաբաթ, կիրակի օրերին սպասում տրանսպորտի։

Հրաչյա Սարգյսանը խոսեց նաև ավտոկայանատեղիների խնդիրների վերաբերյալ, ասաց, որ դրա հիմնական պատճառը երթևեկության կազմակերպման սխեմաներ չունենալն է։ Նշեց, որ էլեկտրոնային տարբերակով սխեմաները 80 տոկոսով պատրաստ է, ձեռք են բերել ծրագիր, որը հնարավորություն է տալիս ճանապարհները մոդելավորել, հասկանալու՝ ավտոկայանատեղին ինչ ազդեցություն կարող է թողնել երթևեկության վրա։ Նրա խոսքով՝ հարցի վերաբերյալ պիտի լինի մասնագիտական եզրակացություն։

Քաղաքապետի խոսքով՝ երթևեկության կազմակերպման սխեմաների շրջանակում գույքագրվել են նշանները, լուսացույցները, հայտարարվել է մրցույթ տվյալ աշխատանքների կազմակերպման համար։

Կա որոշում լուսացույցների վերաբերյալ, մի քանի վարչական շրջաններում կիրականացվի կանգառների, լուսացույցների, երթեկության նշանների փոփոխություն։ Մինչև տարվա վերջ 12 խաչմերուկում խելացի լուսացույց կդրվի, որը հնարավորություն կտա հանրային տրանսպորտի մոտենալու դեպքում կանաչ լույսն ավելի արագ վառվելու։

Ասաց, որ բարդ գործընթաց է, սակայն մինչև տարվա վերջ արդյունքները կերևան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter