HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ժառանգության» հանձնաժողովի անդամն՝ ընդդեմ Գոհար Վեզիրյանի վստահված անձի

Շենգավիթ համայնքիթիվ 12/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը բողոքում է, որ ընտրատեղամասում յուրաքանչյուր 15րոպեն մեկ լինում էին մարդկանց կուտակումներ, այնինչ ընտրողների թիվը ընտրատեղամասում չպետք է գերազանցի 15-ը: Վաղ առավոտից սկսած՝ մարդկանց հոսքը չի դադարում, վիճակը շարունակվել է մինչև 14.30: Նրա խոսքերով` երբ հանձնաժողովի նախագահը փոքր-ինչ հեռանում էր, մարդկանց քանակն ընտրատեղամասում ավելանում էր:

Բացի այդ` Ա. Մկրտչյանը նշում է, որ վստահված անձինք մոտենում էին քվեախցիկներին` փորձելով ուղղորդել ընտրողներին: Նրա կարծիքով` սա նշանակում է, որ ընտրությունները կեղծված են և չկայացած: Նա մեղադրում է մասնավորապես Գոհար Վեզիրյանի վստահված անձին` նշելով, որ վերջինս իր վրա ճնշում է գործադրել, պարբերաբար դիտողություն արել, սպառնացել այն ժամանակ, երբ ինքն արգելում էր, որ ընտրախցիկին մոտենա երկու հոգի: Ընտրատարածքում կազմվել է արձանագրություն ընտրախախտումների վերաբերյալ:

Գոհար Վեզիրյանի վստահված անձ Տիգրան Կրոյանիխոսքերով` ընտրական գործընթացը եղել է նորմալ, խախատումներ չեն եղել, պարզապես ««Ժառանգությունը» բամբասում է»` համարելով, որեթե սեղանի մոտ կան մարդկանց կուտակումներ, ապա ընտրությունները կեղծված են: Այնինչ, ընտրախցիկի մոտ ոչ ոք չի մոտեցել և չեն խանգարել ընտրողներին:

ՀՀԿ վստահված անձ Աշոտ Համբարձումյանը հավաստիացնում է, որ ընտրություններ անցնումեն նորմալ և հանգիստ: ԲՀԿ-ն ներկայացնողԼյովաԽաչատրյանի վստահված անձ Ալբերտ Բարսեղյանիխոսքերով` այս ընթացքում իսկապես եղել են մեծ կուտակումներ, սակայն լուրջ խախտումներ չեն արձանագրել: Կասկածների դեպքում դիմել են հանձնաժողովին, և հարցը լուծվել է. Իրենք հետևում են, որխախտումներ չլինեն:

Ընտրական գործընթացը շատ վատ է գնահատում ՀԱԿ-ի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանիվստահված անձ Գալստյան Վարդանը: Նա համոզված է, որ մարդկանց մեծ թվով հոսքը նշանակում է ընտրությունների կեղծում, կատարվում են խարդախություններ: Նշում է, որ այս ընթացքում ՀՀԿ-ն բաժանել է ընտրակաշառք, որի միջոցով փորձում է որոշել ընտրությունների ելքը:

Հանձնաժողովի նախագահ ԵսայիՀարությունյանի խոսքերով` ընտրությունն անցնում է նորմալ` առանց լուրջ խախտումների: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter