HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Կոնֆլիկտային իրավիճակ 12/37 ընտրատեղամասում (վիդեո)

Շենգավիթի12/34 ընտրատեղամասում Անահիտ Բախշյանի վստահված անձ Անդրանիկ Հարությունյանը նկատել է, որ ընտրատարածքում Մարինե Հակոբյան անունով կինը իրեն ոչ միայն տարօրինակ է դրսևորել, այլև տարածքում շրջել է ցուցակներով` պարբերաբար զրույցի բռնվելով ընտրատեղամասի մոտ գտնվող մի խումբ մարդկանց հետ: Այնուհետև, նա կոնֆլիկտ է սարքել ընտրատեղամասում, անգամ հայհոյել է: Մարինեն պարբերաբար մտնում է ընտրատեղամաս և հետաքրքրվում ընտրողների թվով:

Անդրանիկը կոնֆլիկտ է ունեցել Մարինեի հետ, որից հետո վերջինս դիմել է անհայտ մարդկանց` գանգատվելով Ա.Հարությունյանից: Անահիտ Բախշյանը դեպքի առիթով զանգահարել է հանձնաժողովի նախագահ Սուսաննա Սարգսյանին և նշել, որ եթե այդ կինը դուրս չհրավիրվի ընտրատեղամասից, ապա նա կդիմի դատախազություն: Իսկ հանձնաժողովի նախագահը նշում է, թե ընտրատեղամասում, բացի կնիքների դեպքերից, այլ արձանագրություններ և խախտումներ չեն եղել:

Ընտրատարածքում հավաքվել էին նաև իրավապահ մարմինների մի խումբ ներկայացուցիչներ: Նրանք նշեցին, որ իրենց հրահանգված է լինել այդտեղ, սակայն թե իրենք ովքեր են և ով է տվել հրահանգը, հրաժարվեցին պատասխանելուց:

 

Մեկնաբանություններ (2)

Levik
By the way, in any NORMAL country, this woman and others, wouldn;t have been allowed within 50 feet of the polling station. Armenia - Clean up your act. Your image as a 3rd rate banana republic is still going strong..
ruben mardian
Please stop publishing rumours disguised as news. Please keep it neutral and don't take sides.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter