HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

ՀՀԿ-ն խախտում է օրենքը. նույն ընտրատեղամասում երկու վստահված անձ ունի՞

Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանին ամբողջ օրվա ընթացքում ահազանգում են տարբեր ընտրատեղամասերից, որտեղ նրա վստահված անձինք արձանագրում են խախտումներ: Մասնավորապես` 12/34-ում Ա. Բախշյանի վստահված անձ Անդրանիկ Հարությունյանը նշում է, որ Մարինե Հակոբյանն այդպես էլ չի հեռանում ընտրատեղամասից:

Անդրանիկը տեղեկացրել է, որ ընտրատեղամասում ՀՀԿ-ից ներկայացված են երկու վստահված անձինք` Վահան Ղազարյանը և Մարինե Հակոբյանը, ով ամբողջ օրը ներսուդուրս անելով` փորձում էր վերահսկել ընտրությունները: Նա գրանցամատայնում գրանցվել է որպես վստահաված անձ:

Դեպքի առիթով Վահան Ղազարյանին է զանգել Անահիտ Բախշյանը: Վ. Ղազարյանը Ա. Բախշյանին վստհեցրել է, որ ՀՀԿ-ի վստահված անձն ինքն է, բայց վստահված անձ է նաև Մարինեն: Ա. Բախշյանը հիշեցրել է, որ ըստ օրենքի` նույն ընտրատեղամասում տվյալ  քաղաքական ուժը իրավունք ունի ունենալ միայն մեկ վստահված անձ, և եթե այդ կինը չհեռանա ընտրատեղամասից, ապա ինքն անձամբ կներկայանա ընտրատեղամաս:

Վ. Ղազարյանը խոստացել է, որ այդ կինն անմիջապես կլքի տարածքը: Այնուհետև Անդրանիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Մ. Հակոբյանի անունը ջնջել են գրանցամատյանից, և նա հեռացել է ընտրատեղմասից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter