HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Հետեւելով մարզի ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանի գործողություններին՝ մի փոքր կասկածում ենք, որ քրեական գործ կհարուցվի»

Գյումրիի քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակազմի եւ նրանց տեխնիկայի նկատմամբ դրսեւորած բռնարարքի մասին լրացուցիչ տեղեկություններ խնդրեցինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցի լրատվության պատասխանատու Աղասի Աբրահամյանից: Վերջինիս փոխանցմամբ՝ լրագրողի եւ օպերատորի աշխատանքը խոչընդոտվել է ոչ միայն 6-րդ դպրոցում, այլեւ թիվ 5 երաժշտական դպրոցում, բժշկական քոլեջում եւ թիվ 1 դպրոցում:

«Ընտրությունների հետ կապված՝ հոր ու որդու մոտ միշտ սրացումներ են լինում, երեւի ներվերը չեն դիմանում, չգիտեմ, կամ գուցե ապացուցելու բան ունեն,- ասում է Աղասի Աբրահամյանը,- երկու տեսախցիկ են կոտրել, մյուս երկուսն էլ վնասել են, խոչընդոտել են լրագրողի աշխատանքին: Էս պահին մեր ունեցած տեղեկություններով՝ ինչ-որ նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում, բայց հետեւելով մարզի ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանի գործողություններին՝ մի փոքր կասկածում ենք, որ քրեական գործ կհարուցվի»: Վերջինս հերքում է կամերաները ջարդելու փաստը:

Ըստ Աղասի Աբրահամյանի՝ այս շոուն ավելի շուտ արջի ծառայություն կմատուցի թե ՀՀԿ-ին, թե անձամբ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter