HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մեկ քայլ առա՞ջ, թե՞ տասը ցատկ ետ

Մայիսի 7-ը եկավ որպես սովորական աշխատանքային երկուշաբթի: Արտաքուստ այնպիսի տպավորություն էր, թե նախորդ օրը համապետական ընտրություններ չեն եղել, մարդիկ «մեծ ոգևորությամբ ու ակտիվությամբ» նոր Ազգային ժողով չեն ընտրել, իսկ ինչ-որ երկրի ինչ-որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով պարբերաբար ինչ-որ տվյալներ է հաղորդում, որոնք այս մարդկանց, այս հասարակության հետ ոչ մի առնչություն չունեն:

Ընտրությունների հաջորդ օրը հասարակության մոտ տիրող անտարբերությունը բացարձակապես չէր համապատասխանում թե փոփոխությունների այն սպասելիքին, որ հարուցել էր մեծամասնությունը ձեռք բերած քաղաքական ուժը, թե ընտրություններին մարդկանց 62 տոկոսանոց մասնակցությանը:

Նման անտարբերությունը երկու հիմնական պատճառ կարող է ունենալ: Առաջին` մարդիկ խորհրդարանի հետ չէ, որ կապում են փոփոխությունների հույսը: Երկրորդ` այն արդյունքները, որոնք հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մեծ հաշվով, իրենց մեջ ոչ մի անակնկալ, ոչ մի ինտրիգ չէին պարունակում. ողջ հարցն այն էր, թե ՀՀԿ-ին ինչ ձայների ինչ հարաբերակցությամբ է հաղթանակ շնորհվելու, և թե ՕԵԿ-ը կամ «Ժառանգությունը» կհաղթահարե՞ն արդյոք ԱԺ անցնելու 5 տոկոսանոց արգելքը:

Այսպիսով, 5-րդ գումարման խորհրդարանը, նախնական տվյալների համաձայն, կազմված է լինելու երկու կատեգորիայի քաղաքական ուժերից. մի կողմից 74 տոկոս քվեներին արժանացած ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, մյուս կողմից՝ խորհրդարան անցնելու 5, իսկ ՀԱԿ-ի պարագայում՝ 7 տոկոսանոց շեմը մի կերպ հաղթահարած 4 ուժերից` ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ: Թե ինչպիսին կլինի քաղաքական այս ուժերի դասավորությունը խորհրդարանում, պարզ կդառնա երկու հանգամանքից:

Առաջին` նրանից, թե ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, բայց հատկապես ԲՀԿ-ն որքանո՞վ կընդունեն քվեարկության ներկայացված արդյունքները: Ակնհայտ է, որ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի ստացած քվեները եղել են հենց վերջիններիս ու հատկապես ԲՀԿ-ի ընտրազանգվածի հաշվին: Սակայն ՀՀԿ-ի տոկոսային առավելությունն այնքան մեծ է, որ անգամ ընտրատեղամասերի կեսը բացելու և քվեաթերթիկների վերահաշվարկ կատարելու պարագայում լուրջ փոփոխություններ չի կարելի սպասել, մանավանդ որ կոնկրետ քվեաթերթիկների հաշվարկի հետ կապված խախտումների, կեղծումների մասին ահազանգեր չեն հնչել:

Երկրորդ` շատ բան կախված է լինելու նրանից, թե ՀՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը որքանո՞վ կնախընտրի բացարձակ մեծամասնություն կազմելով հանդերձ կոալիցիա ձևավորել խորհրդարան անցած կուսակցությունների հետ, և թե նրանցից կոնկրետ որոնց կարվի նման առաջարկություն: Այստեղ առանցքային է դառնում ԲՀԿ-ի գործոնը, որը հայտնվել է լուրջ երկընտրանքի առաջ. ընդունել պարտությունը կամ չհամակերպվել և վերածվել խորհրդարանական ընդդիմության:

Եթե ընտրվի երկրորդ ճանապարհը, խորհրդարանում կձևավորվի հզոր ընդդիմադիր բևեռ, որովհետև ակնհայտ է, որ ԲՀԿ-ի շուրջը կհամախմբվեն թե ՀՅԴ-ն, թե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Չի կարելի բացառել, սակայն, այլ կոնֆիգուրացիաներ ևս. օրինակ՝ իշխանական կոալիցիա` ընդդեմ ԲՀԿ-ի, երբ ՀՀԿ-ն կփորձի կոալիցիա ձևավորել ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության» հետ: Սակայն սա խիստ անհավանական է թվում, որովհետև նման կոալիցիան լինելու է ձևական, և եթե, օրինակ, ՀՅԴ-ն լուրջ ամբիցիաներ ունի` հետագայի հետ կապված, ապա նման տարբերակին համաձայնելով՝ այն վերջնականապես կվերածվի քաղաքական մումիայի: Այս ամենը, իհարկե, պարզ կդառնա առաջիկայում: Մինչ այդ, սակայն, շատ ավելի կարևոր է հասկանալ` ինչպե՞ս պատահեց, որ ՀՀԿ-ն ստացավ այնքան շատ քվե, որ անգամ գելափային սոցհարցումները չէին կարողացել նկարել, իսկ մնացած ուժերի անունների դիմաց գրվեց նույնիսկ «էքզիթ փոլի» ներկայացրած արդյունքներից զգալիորեն պակաս ցուցանիշ:

Ալեե-հոպ…

Ըստ էության, նման պատկեր ձևավորվեց երեք չափազանց ուժեղ գործոնների ազդեցությամբ: Առաջինը, բնականաբար, բաժանված ընտրակաշառքն էր, որն իր մասշտաբներով գերազանցեց բոլոր սպասելիքները: Այն բաժանվում էր տոտալ կերպով` գրեթե բացահայտ, և չնայած դրան` իրավապահ մարմիններն արձագանքեցին ընդամենը երկու դեպքի: Ընտրակաշառք բաժանելու իմաստը երկուսն է. մի կողմից խաղադրույք է կատարվում նրա վրա, որ գումար վերցնողների գոնե մեծ մասը կքվեարկի ոչ թե հանուն ՀՀԿ-ի, այլ այն անձին հետագայում ձախողման պատճառով կուսակցության կողմից պատժվելուց փրկելու համար, որից վերցրել են գումարը:

Գործում է դրկից հարևանին, բարեկամին «չքցելու», «չդավաճանելու» սկզբունքը, ինչը տոհմային մտածողությամբ հասարակության պարագայում չափազանց լուրջ սոցիալ-հոգեբանական գործոն է: Երկրորդն այն է, որ ընտրակաշառք վերցրած անձինք, անկախ նրանից` քվեարկե՞լ են կաշառքը տված կուսակցության օգտին, թե՞ ոչ, հետագայում երբեք դուրս չեն գա իրենց քվեն պաշտպանելու, բողոքելու, չեն գնա ընդդիմության ետևից, որովհետև այդպիսով անմիջապես կմատնեն իրենց իրական նախասիրությունը և կհայտնվեն չափազանց անհարմար դրության մեջ:

Այլ կերպ ասած` ընտրակաշառքը հանրային դժգոհությունն ի սկզբանե կառավարելու և զսպելու հիանալի գործիք է դառնում: Բայց սրա առանձնահատկությունն այն է, որ միջազգային ոչ մի դիտորդ այն չի տեսնում և չի կարող արձանագրել որպես ընտրախախտում: Իսկ իշխանությանը հենց դա է պետք:

Երկրորդ` ՀՀԿ-ի հաղթանակի հիմնական ֆոկուսն ապահովեցին ընտրացուցակները, որոնք այդպես էլ լուրջ ուշադրության չարժանացան թե ընտրակեղծիքների դեմ պայքարի համար ստեղծված միջկուսակցական շտաբի, և թե հասարակության ու քաղաքացիների կողմից: Որ հիմնական արդյունքը հենց ընտրացուցակներն ապահովեցին, վկայում է երկու իրողություն. նախ` մարդկանց աննախադեպ, բայց համատարած ապատիայի և ընտրական համակարգի նկատմամբ անգամ գելափային սոցհարցումներով արձանագրվող անվստահության պարագայում 62 տոկոսանոց ակտիվությունը, և երկրորդ` կիրակի օրվա համար անսովոր գերակտիվությունը հատկապես առավոտյան ժամը 8-11-ն ընկած ժամանակահատվածում, երբ քնելու փոխարեն մարդիկ տարօրինակ կերպով նախընտրել էին ընտրատեղամասերի առջև հսկայական կուտակումներում ու հերթերում ոտքի վրա «չորանալը» և ուղղակի քաղաքացիական պարտքը  կատարելու մոլուցքով տարվելը:

Տարօրինակ զուգադիպությամբ դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ անձնագրերում դրված դրոշմակնիքները դեռ հաջողում էին րոպեների ընթացքում հօդս ցնդել: Բայց ընտրացուցակների իրական խնդիրը Երևանում փաստացի ապրողների և իրական գրանցում ունեցողների միջև առկա անհամատեղելիությունն էր, որն այդպես էլ մնաց չուսումնասիրված: Այն պահանջում էր յուրաքանչյուր տան, բնակարանի, հասցեի մանրակրկիտ դիտարկում, որը տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել անգամ մեկ-երկու շաբաթների ընթացքում:

Սա մի պրոցես է, որը պահանջում էր առաջին հերթին քաղաքացիական կեցվածք, հասարակական մոբիլիզացիա: Մինչդեռ մեկ-երկու հայտնաբերված նման դեպքերը և դրանց վերաբերյալ հասցեատերերի արձագանքը վկայում էին, որ մարդկանց մեծամասնությունը շատ լավ էլ տեղյակ են իրենց հասցեներում գրանցված այլ անձանց գոյության մասին և ոչ միայն լռում են, այլև, փաստորեն, մասնակցում են այս հակապետական ծրագրված օպերացիային: Իսկ եթե հասարակությունն է մասնակիցը, բնականաբար, երբեք հնարավոր չի լինելու լուրջ արդյունքներ ակնկալել:

Այս իմաստով կարելի է ասել՝ ամենամեծ ընտրակեղծարարը, կամա թե ակամա, դարձավ հենց շարքային քաղաքացիների ու հասարակության մեծամասնությունը. նրանք, ովքեր համաձայնել էին այլ անձանց իրենց բնակարանների վրա գրանցելուն, և նրանք, ովքեր գրանցվել էին: Եթե քաղաքական ուժերը 2013 թ. նախագահական ընտրություններից առաջ իրավիճակը փոխելու խնդիր տեսնում են, ապա ընտրացուցակների և քաղաքացիների հետ անհատապես աշխատելու համար պետք է սկսեն գործել հենց այսօրվանից` հիմք ընդունելով հրապարակված ընտրացուցակները: Որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում կրկին այս ռեսուրսն է օգտագործվելու:

Երրորդ` որքան էլ պնդեն, թե հեռուստաընկերությունները հավասարաչափ ու անաչառ լուսաբանեցին ընտրարշավը և դրանում ներգրավված ուժերին, քվեարկությունից հետո նրանց վարքագիծը հստակ դարձրեց, որ նրանք իրականում վերածվել են եթերային խոշոր ու նախադեպը չունեցող տոտալ մանիպուլյացիոն մեքենայի, ինչը շատ ավելի վտանգավոր է, քան ուղղակի պրոպագանդան կամ հակաքարոզչությունը, որով զբաղվում էին նախկինում: Բացառությամբ «Երկիր Մեդիայի» և «Կենտրոնի», մնացած բոլոր հեռուստաընկերությունները մայիսի 6-ի երեկոյան լծվել էին հանրային գիտակցությունը ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակին վարժեցնելու մանիպուլյացիոն խաղին:

«Գելափի» իրականացրած «էքզիթ փոլի» շատ խոսուն արդյունքները ժամեր շարունակ չէին իջնում էկրաններից` կարծես ավետելով, թե ինչպիսի արդյունքների հետ պետք է համակերպվել: Նրանցից և ոչ մեկը, սակայն, անգամ հպանցիկ անդրադարձ չկատարեց այն փաստին, որ չի կարող արժանահավատ լինել մի հետազոտություն, որի մասնակիցների 40 տոկոսը, այսինքն՝ գրեթե կեսը, չեն հայտնել իրենց կատարած ընտրության մասին:

Փոխարենը եթեր հեռարձակվող հայրենասիրական ֆիլմերը, ամիսներ առաջ կայացած համերգների տեսագրությունները, հումորային ծրագրերը փորձում էին խեղճ ընտրողներին տրամադրել, որ ոչ թե Հանրապետական կուսակցությունն է իրական հաղթողը, այլ հեռուստաէկրանների առջև ծվարած «հպարտ» քաղաքացիները: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ի դեռևս պաշտոնապես չարձանագրված հաղթանակը մատուցվում էր որպես մեծագույն ձեռքբերում ողջ ժողովրդի համար:

Ձեռքի հետ էլ դեռ որոշ հեռուստաընկերություններ, օրինակ՝ այս ամենում ամեամեծ ներդրումն ունեցած «Արմնյուզը», փորձում էին համոզել, թե այլևս անիմաստ է դուրս գալ փողոցներ, անհամաձայնություն հայտնել ներկայացվելիք արդյունքների վերաբերյալ: Հեռուստաընկերությունների այս քաղաքականությունը ամբողջությամբ չեզոքացրեց նախընտրական շրջանում նրանց կողմից արտաքուստ պահպանած հավասարակշռության էֆեկտը:

Այս ընտրությունները մեկ քայլ առաջ չէին նախորդներից: Պարզապես փոխվել են խախտումների ու կեղծիքների տեխնոլոգիաները. բիրտ միջոցներին փոխարինելու են եկել ներշնչելու, համոզելու, մանիպուլյացիայի ենթարկելու տեխնոլոգիաները` դրան գումարած նաև ընտրացուցակային աճպարարությունները, որոնք չէին կարող նկատվել ոչ մի միջազգային կազմակերպության, ոչ մի դիտորդի կողմից: Բայց քանի որ իշխանությանը հենց այս արտաքին պատկերը, այս փուչիկն է անհրաժեշտ, ընտրությունները հռչակվում են ազատ ու թափանցիկ:

Փույթ չէ, որ դիտորդների լավատեսությունը հանրությանը չի փոխանցվում, այս խոսքերը սովորական մարդկանց հոգիները հպարտությամբ, բերկրանքով, ուրախությամբ ու վստահությամբ չեն համակում: Փույթ չէ, որ մայիսի 9-ի փոխարեն գալիս է մայիսի 7-ը, սովորական, մռայլ աշխատանքային երկուշաբթին:   

Մեկնաբանություններ (18)

dissapointed and dismayed
Robert, there is already a generation eligible to vote growing up in Armenia who are simply following in their leaders corrupt footsteps, who see others driving high end cars, wearing designer gear and spending money like it was endless and they want the same too - they know the only way to get that in Armenia is through crime and corruption, so sadly, it's not going to change.
robert minassian
In my opinion the election was one step forward. At this juncture you cannot compare elections in Armenia to elections in western Europe. Democracy in Armenia still in its infancy, and it may take a new generation of Armenians who did not grow up under the Soviet regime to continue to polish the election process.
Hay_Axchik (NeNe)
Varaz Syni shat hetaqrqir eq asum .... :) 16, 12. Mtacum em SATKENQ PRCNENQ Mite Anaraky noric KUYS e DARNUM?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
NINA(14) - Հայը ԴԱՐԵՐՈՎ միայն աղոթում է ,բայց արի ու տես,որ Աստված Հային «չի տեսնում»: ՉԻՔ: 1915-ից հետո էլ Հայը ԴԵՌ նայում է այդ «Աստծուն»: ՄԻ ՆԱՅԻՐ երկինք-նայիր ՔԵԶ:Երկնքի մանանաները քաղովի է. պիտի ՊՈԿԵՍ այն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայ պրագմատիկ (9) - Իհարկե: Իսկ ԻՆՉՊԵՍ ( ինչ ուղիներով) պիտի հասնես էդ հասարակությանը?
NINA
HAMAMIT EM DZER BOLORI ARDARACI VRDOVVMUNQI HET.BAYC EKEQ CHMORANANQ,VOR ED XORTAKVOX ERKRUM NAYEV KAN BARI U AZNIV MARDIQ,VORONQ ARJANI CHEN AYD VAXJANIN.AXOTENQ NRANC HAMAR,GUCE ASTVAC OGNI...
Femida
Խաչագող հայեր ձեր գենետիկան փոփոխության ենթակա չէ; Դավաճանի արյունն է մողավոր, դուք մեղավոր չեք; Մազոխիզմն է մեղավոր, վամպիրությունը; Ձեզ թշնամի պետք չէ , դուք ձեզ հերիք եք;Արագ կերեք իրար, որ վերանաք; Ամոթ է ծաղրածու ցեղ;
խոնարհ հրեշտակ
Ես կաղաչեմ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ, որ այդպես չլինի, միայն թե մարդկանց ձեռքը հրաժարվի կաշառքից;
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գյոլից գյոլ երկու քերծի արանքում գզվռտվող մի բռի, «չոչխարացված», կարճամիտ ցեղ: Հոգով ՍՏՐՈՒԿ, ստամոքսով-վաճառվող, մտքով-ՎԱԽԵՑԱԾ,հավատով-ՈՒՐԱՑԱԾ: ԴԱՐԵՐՆ ի վար դաշտերից լեռներ քշված- էլ գլխին խփված, էլ ունեցվածքից թալանված, էլ աղոթքի վայրը պղծված, էլ սպանված ու դես ու դեն շպրտված: Ու հիմա իրենց 10 հազար դրամանոց երկրում 5 հազար դրամանոց «ապագա» են ԾԱԽՎՈՒՄ: Դարերի քամուց ՔՇՎԱԾ ցեղը- քամին վաղուց է հոգնել . իրենք են հիմա իրար քշում-դեպի օտարափերյա ՑԻԳԱՆՈՒԹՅԱՆ.միգուցե մեկը մի օր մի քանի պսպղուն ուլունք բերի պարոն Կիկոսին ու տիկին Կեկել-Փեփելին:
Sasun
Mer zhogovrdi mi mec hatvac@ vochxarner en. Kasharaker, niutapasht, baroiakanutiunic zurk... vaxkot. Dzain@ vacharel@ vochinchov chi tarbervum pornkutiunic. Aveli vat e, vorovhetev ardiunqum tuzhvum en bolor@, isk pornkutiunic musinner@ chen tuzhvum... amot mer azgin. Es hpartanalu ban chem tesnum.
Հայ պրագմատիկ
Այ ժողովուրդ, ընենց եք խառնվել կարծես աշխարհի վերջնա, խաբվեց, կաշառք,ապագա, խիղճ, ինչ եք պեչենու բաղերն ընկել, էդ ինչա Լևոնի գալով, կամ Ծառուկյանի գալով արդարություն էր լինելու էս երկրում, ապագա էր կառուցվելու ՀՅԴ -ի գալով, քանի անգամ եկավ, ում ապագան կառուցվեց, իրենց զավակների, Հիմա երբ նրանք չեն եկել ապագա չի լինելու?: Ծառուկյանն էր ապագա կառուցելու, երբ մի ձեռքով կաշառք էր տալիս, մի ձեռքով ստորագրում անկաշառ ընտրություն անելու մասին:Դուք ինչէ չգիտեք ինչ ապագա կառուցեցին Քոչարյանի հետ իրենց զավակների համար: Ուշքի եկեք ամոթա: Ամենաիմաստունը ժողովուրդն է, ոչ մի հույս չկապել ոչ մեկի հետ, ոչ էս իշխանության, ոչ եկողների ու ոչ գնացողների ու գնացածների: Ամեն մեկի հույսը ինքն է, ձեր էս իշխանությունն էլ, եկողն էլ վերջին հաշվով ժողովրդի համար պո ֆիգու, կներեք, գոյություն ունի ռեալ գնահատական, թե միջազգային իրադրության, և թե ներպետական, տեսաք ինչքան միաձայն օտարերկրացիները ձեր հայհոյվող ընտրության մասին ասացին թե ժողովրդավար ընրությունա, 168 ժամը հառաչանքը կապելա աշխարհով մեկ թե ընենց են կեղծել ոչ մեկը չի կարողանա ապացուցի, բողոքի, տո բա դուք ձեր փայտե ուղեղով հասկանում եք / փայտե եմ ասում ,քանի որ տաշած փայտի նման մի ձևիա, մենակ շատ վատը, միջին ու լավ չկա թեկուզ մարդկանց մեջ միայն թույն կեղտ, լաց ու կոծ աշխարհը միագույնա դրանց նմանների համար, 168 որպես օրիան եմ ասում, վերաբերումա բոլորին դաս տվող մամուլին/ տո բա ժողովուրդը էդքան բանը չի հասկանում?, ժողովուրդը իմաստունա և ընտրել է պահին ամենաադեկվատ ձևով հիմա ձեներտ կտրեք ու փորձեզ նախ և առաջ ինքներտ ձեզ փոխեք, այ երբ ձեր էջերում արտահայտված կլինի հասարակության բոլոր շերտերի մտորումները, բոլոր երանգներն ու գույները, բոլոր տեսակետները, երբ կարողանաք հասնել նրան, որ ձեր զավակին դաստիարակեք, որ խորհրդարան գնալը կամ պաշտոն ստանալը կերակարատաշտին մոտ լինել չնշանակի, այ երբ կունենաք էդ հասրակությունը էն ժամանակ էլ մեծ մեծ խոսեք, թեպետ էն ժամանակ էս առիթով խոսելու նյութ չեք ունենա, քանի որ խնդիր էլ չի լինի : Հիամ կերակարատաշտին ամեն մոտ գնալու ցանկություն եթե ժողովուրդը դաբրո չի տալիս, ուրեմն կեղծվածա էդ ընտրությունը?Կեցցես իմաստուն հայ ժողովուրդ:
Նոստրադամուս
2013 ին   54,4 % ձայների  մեծամասնությամբ   նախագահ   ընտրվեց  Ս. Սարգսյանը
Լոռեցի
Որ ձուկը գլխից է հոտած, վաղուց գիտենք; Որ իշխանությունը մասսայաբար ընտրակաշառք է բաժանել, բոլորը գիտեն, գիտեն նաև չափը--գյուղերում հինգ հազար, քաղաքներում-տասից տասնհինգ հազար; Սարսափելի է, բայց իրականություն է նաև այն, որ այլ կուսակցություններ ևս տեղերը չկորցնելու համար ոչ իշխանական մասշտաբով, որ, իհարկե, չէին կարող, բայց և այնպես տրվել են կաշառելու գայթակղությանը; Բա հիմա ինչ? ևս հինգ տարի երազենք, որ գուցե հինգ տարի հետո մի բան փոխվի???Ճանապարհ կա, եթե մյուս կուսակցությունները իրոք ՀԱՅԵՐԻՑ են կազմված--ԲՈԼՈՐԸ հրաժարվեն մանդատներից, և անցկացվեն նոր ընտրություններ; Ինչ արած, ծախսերը էլի ժողովրդի հաշվից կգնա, բայց նույն խայտառակությունը չի կրկնվի;
Vlad
PXNELA PETQ!!!! Mnanq vor ANGRAGETNERIC, HANCAGORCNERIC, QCOXNERIC, HOR PRINCIPNER@ VOTNAHAROXNERIC kazmvac HECANIV qshox karavarutian andamneri kam petqkan pashtonyaneri qmahachuiqner@ katarenq ha??:)) Idep HECANIV qshel@ bjishkner@ ayl bani hamar en nshanakum:))))))))))))) Menq kgnanq bayc hisheq vaxn el erb datarkvi Hayasten@ dzez el TURQ AZGNA qshelu aystexic voncvor vor duq eq anum hima mez!!!!!!
XX
Hetaqrqira et misht nuin mardiq vor asum en mek qayl araj da incha nshanakum? Uzum em tokosain haraberutiunov imanam te mek qay araj@ da ichqana??? Hamatarac pox ein bajanum
haykUS
I am sad that our country will continue to be ruled by Lfiks, Nemets and Serziks as it was before. Shame on our people, we are screwed for another 5 years. I guess this natzi-Serz party was able to make our people controlable sheeps.
Martin
Lriv hamamit em ajs hodvaci het. Joxovurde inqe henc kexcec yntrutyunnere kasharq vercnelov
Կառա
Պարզվում է որ ՕԵ-ն բջջայինններ է բաժանել ՀՀԿ-ի համար, ՀՀԿ-ն էլ հազիվ տեր կանգնի Արթուր Բաղդասարյանին։ Իսկ մյուսները...Խղճում եմ իմ ժողովրդին, որին անընդհատ խաբում են, նա էլ հավատում է։ Գուցե գալիք ընտրություններին սթափ լինենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter