HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ինչո՞ւ է 13 տարի ընդդիմությանն ընտրած ժողովուրդը ձայն տալիս իշխանությանը

«Թյուր է այն կարծիքը (որը պարտադրում է իշխող կուսակցությունը), որ ժողովուրդը քվեարկել է փողով: Ճիշտ է, որ քվեարկել է փողով, բայց ինչո՞ւ է այդպես արել»,- այսօրվա մամուլի ասուլիսում իր իսկ տված հարցին փորձեց պատասխանել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նա նշեց, որ 1995-2008թթ. նախագահական բոլոր ընտրությունների ժամանակ ժողովուրդն իր ձայնը տվել է ընդդիմադիր թեկնածուի: Այլ հարց է, որ ընդդիմադիր ուժերին չի հաջողվել այդ ձայները վերածել իրական հաղթանակի:

Այժմ իշխող կուսակցությունը կրկին ստացել է ձայների մեծամասնությունը: Ստացվում է, որ իշխանությունները որքան ավելի շատ են ճնշում ժողովրդին, այնքան ժողովուրդն ավելի շատ ձայն է տալիս նրանց: Ա. Կարապետյանը դա որակում է որպես քաղաքական nonsense:

«Նոր ժամանակների» նախագահն առաջարկում է ժողովրդին այլևս չդնել գրտնակի տակ, որովհետև դա ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և այլոց, ովքեր ուզում են համոզել, որ այս երկրում փողով կարող են անել ամեն ինչ:

Նրա խոսքով՝ 13 տարի ընդդիմությանը ձայն տված ժողովուրդը միայն 2 դեպքում է փող վերցրած գնում ընտրության: Առաջին. երբ չի կարևորում ընտրությունները, և անվավեր քվեաթերթիկների մեծ քանակը ցույց է տալիս, որ ժողովուրդն այս ընտրություններից ոչ մի ակնկալիք չունի: Երկրորդ. երբ տեսնում է, որ ընդդիմությունը «խաղեր է տալիս», և չի տեսնում այն ուժը, անհատին, ով կարող է փոխել այս իրավիճակը: Այս պարագայում մարդիկ գերադասում են վերցնել առաջարկվող փողը, գնալ ընտրության, քանի որ միևնույնն է՝ ոչինչ չի փոխվելու:

Մեկնաբանություններ (1)

Nazik
Առաջին անգամ համաձայն եմ Կարապետյանի հետ:Իսկ ժողովրդին վերջնականապես հիասթափեցրեց Վազգեն Մանուկյանը 96 թ-ին,կռիսաբար անցնելով ընդիմության գլուխ:Ես շատ լավ եմ հիշում,թե նա ինչպես էր պնդում,որ համաձայն է միասնական թեկնածուին,եթե այդ թեկնածուն ինքը լինի:Եվ եղավ այն ինչ լինելու էր:Իսկ հիմա մենք տեսնում ենք նրա գործունեությունը հանրային խորհրդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter