HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դրոշի գործածման տարածքները կընդլայնվեն. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները: Այն ընդունվեց 94 կողմ ձայնով:

Նախագծով սահմանվում է, որ ՀՀ դրոշը մշտապես բարձրացվում է նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա: Հանրապետության և Անկախության տոներին, ինչպես նաև Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հրապարակների, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter