HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Էմանուել Մակրոնը մտադիր է Պանթեոնում վերահուղարկավորել Միսաք Մանուշեանի աճյունը

Ֆրանսիայի հեռացող նախագահ Էմանուել Մակրոնը, որը ապրիլի  24-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի հարցումներում առաջատար դիրքում է, մտադիր է Պանթեոնում վերահուղարկավորել հայ բանաստեղծ և դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշեանի աճյունը։

«Եվրոպա 1»-ի տեղեկությունների համաձայն՝ Մակրոնն իր հաջորդ հնգամյա պաշտոնավարման մեկնարկը հենց այս ցանկության իրագործմամբ է պատկերացնում։ «Հանրապետության նախագահը շատ լուրջ է մտածում այդ մասին։ Մանուշեանի գործը նրա սեղանին է, թղթապանակների կույտի ամենավերևում»,- լրատվամիջոցին հաստատել է նախագահի մերձավոր խորհրդականը։

«Եվրոպա 1»-ի տեղեկություններով, Միսաք Մանուշեանի աճյունը Պանթեոն տեղափոխելու հարցով նախաձեռնող կոմիտեին շատ շուտով կընդունեն Ելիսեյան պալատում։ Արդեն մի քանի տարի է, ինչ դիմադրության այս գործչի՝ Պանթեոն մտնելու օգտին քարոզչություն են իրականացնում բազմաթիվ անձինք, քաղաքական ու հասարակական գործիչներ։ Նրանց թվում է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը։

1925-ին Լիբանանից Ֆրանսիա ներգաղթած հայազգի Միսաք Մանուշեանը (ծնողները զոհվել են 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանության ժամանակ) երկրորդ աշխարհամարտի ժամանակ դարձել է «Փարիզի շրջանի դիմադրողներ»-ի (Groupe Manouchian) առաջնորդը եւ պայքարել ֆաշիստների դեմ։

Մանուշեանի 22-հոգանոց խումբը գնդակահարվել է 1944 թվականի փետրվարի 21-ին Մոն-Վալերիենում։ Այդ օրը Միսաքը վերջին նամակը գրեց իր կնոջը. «Վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կկարողանան արժանապատվորեն հարգել մեր հիշատակը»։

Հետմահու նա պարգեւատրվել է «Պատվավոր լեգիոնի» շքանշանով, ճանաչվել Ֆրանսիայի ազգային հերոս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter