HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են հայտնաբերել ու պատժել բոլոր հանցագործներին

Ս.թ. մայսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից պայթեցվել է Երևանում, Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը: Ըստ տարածված լուրերի` այս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաև Երևանի այլ ակումբներում, որոնք ըստ իրենց` բազմազանության և բազմամշակութայնության կողմնակիցներ են: Խիստ մտահոգիչ և դատապարտելի է այն հանգամանքը, որ տվյալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական և ֆաշիստական խմբավորում, որը մինչ այդ պարբերաբար ագրեսիվ գործողություններ կատարելով` ահաբեկել է ակումբի տերերին ու հաճախորդներին և փորձել վախ սերմանել: 

Մենք դատապարտում ենք ֆանատիկ, ֆաշիստական և ապօրինի բռնի գործողությունները: Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածի պահանջով «[...]Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Իսկ ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը: Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը […] ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով»: 

Նշենք, որ դեպքի հետ կապված` ոստիկանությունը ցուցաբերել է ոչ հետևողական, անտարբեր մոտեցում հանցագործներին գտնելու և պատժելու գործում: Միայն շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետևողական ահազանգերի և հորդորների արդյունքում հնարավոր է եղել դրդել ոստիկանությանը միջամտողական գործողությունների: 

Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներից երկուսին, այս հարցի առնչությամբ մենք պահանջում ենք ոստիկանությունից ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, հայտնաբերել ու պատժել բոլոր հանցագործներին, ապահովել DIY ակումբի և նման հասարակական վայրերի տերերի և այցելուների անվտանգությունը, ապահովել վնասների պատշաճ հատուցումը: Հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության մոտ առկա են հանցագործության մասին վկայող փաստեր, որի հիման վրա ոստիկանությունը պարտավոր է իրականացնել անհապաղ գործողություններ և պատասխանատվության ենթարկել հանցագործներին:  

Մենք խստիվ դատապարտում ենք մեր հասարակության և պետության համերաշխության ու անվտանգության դեմ սերմանվող նմանօրինակ ֆանատիկ, ֆաշիստական և այլամերժ անօրինական դրսևորումները, կազմակերպություներին ու գործողությունները: Հայաստանի Հանրապետությունում պիտի հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման: 

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Հույս ՀԿ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Էկոդար ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ

Տարօրինակելով Երևանը կոլեկտիվ

Լուսինե Վայաչյան - լրագրող

Լևոն Մարգարյան – լրագրող

Լալա Ասլիկյան – ակտիվիստ

Արթուր Գրիգորյան – իրավաբան

Միկա Արթյան - բլոգեր

Մեկնաբանություններ (12)

drizzlebrain
Նախասիրությունները տարբեր են լինում,` մարդ կա նախընտրում է միևնույն, մարդ կա` հակառակ սեռին, մարդ էլ կա չորքոտանի կենդանիներին, և այդպես շարունակ: Իրականում, մեծ հաշվով, ինձ, վստահ եմ նաև շատ-շատերին բոլորովին չի հուզում, թե ով ինչպես է իրեն բավարարում, կարևոր էլ չի թե դա որակվում է որպես բազմազանություն, այլասերվածություն, թե առաքինություն: Կարևորն այն է, թե բացի իրենց տխուր սեռական կողմնորոշումներից ու գույներից, այդ արարածներն ինչ ներդրում են ունենում համամարդկային արժեքների ստեղծման հարցում: Ասում են Փարաջանով, Չայկովսկի և այլ մեծեր: Դրեք սեղանին ձեր տաղանդավոր մտքի արգասիքները, ապացուցեք, որ տարբեր եք բովանդակությամբ, նորարարական հանճարեղ գաղափարներով, մի նոր խոսք ասեք արվեստի, երաժշտության, գիտության ոլորտում: Հավատացեք, այդժամ ոչ ոք չի անդրադառնա ձեր սեռական նախասիրություններին: Մեծ մտքի առկայության դեպքում դա գոյություն չունեցող/ճղճիմ/ թեմա է: Թե չէ, մարդկությունն իրականում հոգնել է դատարկ դհոլների ձայներից, որ իրենց անձնական սեռական նախասիրությունների մասին աղմկելով, եթերը աղբով են լցնում:
Hay_Axchik (NeNe)
Mi xosqov arden hognecinq..... 11. drizzlebrain, vonc karox en axr irenq irencic inch vor mi ban nerkajacnel,, vor irenq irenc het ski nerdashnak chen.... miaseraknner darnum en en mardik um mot et UXEX-FIZIKAKAN-HOGI-n normal chi ashxatum.,.... dranc aracy incha, BOXOQA,,,, nranq amen kerp porcum en, ashxarhin, normal mardkanc apacucen u goran vor TESEQ MENQ VATN enq.... menq cer nman chenq..... Eta nshanakum dranc shqertnery, kam poxocum irenc caxely... te che cankacac ban ete nerdashnaka, normala,, goralu, bxavelu kariq chi zgum..... kam cuic talu... kam el pashtpanvelu,, kam el tarber tesaki xexji, tkari,,, aylaservaci,,, dimakneri mej mtnelu... Es mardik, irenq irencic en paxchum.... u ahavor djbaxt en.... ka tenc mi miaserakan erjanik zuyg? es chem havatum,,,, vonc karoxa 2 djbaxt mardkanc miutyuny erjankutyun beri??? Hly mi hat el drserum da orinakanacnum en,, erexa en vordegrum,, mexk linen et erexeqy...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եվ ոչ մի երկրում, ոչ մի քննարկման ժամանակ,ոչ մի ֆորումում ինձ դեռ ՈՉ ՄԵԿԸ կոնկրետ ԱՐԳՈՒՄԵՆՏՆԵՐՈՎ չի ասել/համոզել, թե իրենց համար միա-/երկսեռականությունը ԻՆՉՈՒ է «այլասեռվածություն»: Հայաստանն էլ սահմանադրական երկիր է,որտեղ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ունի ԻՐԱՎԱԿԱՆ ուժ, իսկ «Աստվածաշունչը»-ՈՉ (որը շատ ճիշտ է):Այն հոգևորականներն հատկապես,որոնք պիտակներ են կպցնում սեռ.փոքրամասնության անդամներին (հիմնվելով քրիստոնեական կրոնի վրա) ՊԻՏԻ,առաջին հերթին, ՀՍՏԱԿՈՐԵՆ ու ԿՈՆԿՐԵՏ պատասխանեն հետևյալ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ հարցին. ԵԹԵ Քրիստոսը ԻՐՈՔ Աստված/Աստվածային է ու բարոյական/ճիշտ, ապա ԻՆՉՈՒ և ԻՆՉՊԵՍ թույլ տվեց,ու ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ Հայ ծծկեր/փոքրիկ երեխաներ այդպիսի ՍԱՐՍԱՓԵԼԻ մահով մահանան Եղեռնի ժամանակ: Պարոն Հայ եկեղեցական-հոգևորական, ես ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ պատասխան:
Yerkragorc
Երևի հայտարարություն անողները այդ ակումբի մշտական այցելուներն են։
Yerkragorc
Իրենց իրվապաշտպաններ հորջոջող խումբը հենց ինքն է խախտում ՀՀ Սահմանադրությունը առանց դատարանի վճռի մարդկանց մեղադրելով ֆաշիզմի ու հանցագործության մեջ։
Արիման
ես էլ գիտեմ սա կարգին կայք է, խայտառակեցիր քեզ Հետք
հայեր առաջ
ինչպիսի ամպագոռգոռ բառեր, ինչպիսի վիրավորված մեղադրանքներ.... բա որ հանկարծ մենք սկսենք է, ախր համակրգիչը կարող ա վառվի ամոթից:թու ձեր նամուսին, իսկական ֆաշիստը դուք եք ,որ ուրանում եք կրոն ու ազգություն: յախկ
Veteran
Ariman du eir svastika vzit qcum!!! Yerkragorc es ancamb xosel em aid txaneri het ev Hambiknel,ev Aramen rascistakan ev fashistakan mtqer ein artahaitum!!! Da apacucvac past e!!! Ev ete duq inchvor bani dem eq helnum Terrorizmy sxal voroshum e!!! qanzi dez ev dzer Baikerakan budken karox e entarkvel nuyn qayli!!! Te duq mtacum eq vor dzer dzerqic amen inch ancnelu e??? Ais erkiry paterazmel e Hitlerakan Shneri dem!!!! Ev duq taracum eq rascizm ev fashcizm??? Amot e!!!
Արմեն
Անհանդուրժողականությունը ներքին անբավարարվածության, թուլության և դատարկության նշան է: Մեղավորները անպայման կպատժվեն, իսկ հիմարները (оրինակ, Արիմանի կամ Yerkragorc-ը) թող շարունակեն էշ-էշ դուրս տալ, առանց հասկանալու:
Yerkragorc
գեյ-էշական(արմեն, սաքունց ու լիքը ) կոալիցիա hetq։ Սիրեմ ձեր ։
Yerkragorc
արմենչիկ դու սովորական գեյ չես, դու էշ գեյ ես։
Yerkragorc
''veteran'' ամոթ է որ այդ անվան տակ պրո գեյական անհեթեթություններ ես խզմզում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter