HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

Քիչ առաջ ձերբակալվել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: Ձերբակալման մասին տեղեկությունը «Հակակոռուպցիոն կոմիտեի» լրատվական ծառայությունից «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին, սակայն այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում՝ խոստանալով ավելի ուշ հայտարարություն տարածել:

Նշենք, որ երկու օր առաջ՝ մարտի 28-ին, Ազգային անվտանգության ծառայությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն են իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Քրեական գործն, ըստ նախնական տեղեկությունների, վերաբերում է ԱԻՆ-ում ենթադրյալ չարաշահումներին:

Նախարարի ձերբակալումը նշանակում է, որ վերջինս քրեական գործի շրջանակներում կասկածվում է որևէ հանցավոր արարքի կատարման մեջ: Դեռևս մեզ հայտնի չէ՝ նախարարը պաշտպան ունի՞, թե՝ ոչ և ի՞նչ դիրքորոշում ունի իրեն վերագրվող կակածանքի վերաբերյալ:

Այս պահին նախարար Անդրանիկ Փիլոյանն արձակուրդի մեջ է գտնվում: Նա նախարար է նշանակվել 2020 թվականին: Նույն թվականի հոկտեմբերի 23-ին Անդրանիկ Փիլոյանն արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter