HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` ընդունում է իր մեղքն ու պատասխանատվությունը թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ պարտության համար, բայց չի ընդունում ընդդիմադիրների մեղադրանքները՝ հողեր հանձնելու և դավաճանության համար:

Այս մասին խորհրդարանում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն ասաց նա:

«Վերջերս հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք ուղղել, պետք է մեղադրեն ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է մեղավոր եմ դրանում, մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին հանրության առաջ չեմ կանգնել ու բացահայտել, որ մեր բոլոր, կրկնում եմ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` հանրության առջև մեղավոր է, որ հստակ ու աներկբա չի ասել, որ հայկական կողմի համար նույնիսկ անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասել են, որ այդ ամենը հայկական կողմի ընդունելուց հետո դեռ պետք է համոզեն ադրբեջանական կողմին այն ընդունել: Փաշինյանը խոստովանում է` այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել ժողովրդին, և դա չանելն է իր իրական մեղքը:

«Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Որպեսզի այդ մասին ժողովրդի հետ խոսեի, ինքս ինձ պետք է բացատրեի, որ ճիշտ ճանապարհ է: Երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել հայտնի յոթ շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջներ էր առաջ քաշում: Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա` Ռոբերտ Քոչարյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, որ Հայաստանը նույնպես տարածքային ամբողջականության խնդիր ունի: Դժվար էր ինքս ինձ համոզել, որ երեսուն տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց` այս ամենի մասին խոսում է ապագայի մասին խոսակցություն բացելու համար: Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար:

«Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգը այլընտրանք չունի:

Ըստ նրա` հեշտ չէ նման որոշում կայացնելը, սակայն եթե 44-օրյա պատերազմից հետո ժողովուրդը որոշել է, որ ինքը պետք է շարունակի առաջնորդել երկիրը, ուրեմն այդ ամենի պատասխանատվությունը ստանձնելն իր առաքելությունն է:

Մեկնաբանություններ (7)

George
What a disgusting/disgraceful Turkophil pseudo-Armenian is Pashinoglu! He came to power with the slogan"Artsakh is Armenian, and period!" but now is talking about the "territorial integrity" of Azerbaijan and the "rights" of the Azeri people in Artsakh! This clown, who is the founder of yellow-media journalism in Armenia, is well aware of the fact that Artsakh had never been part of Azerbaijan simply because it has a history of 1000s of years, whereas Azerbaijan has been in existence since 1918. Artsakh was an integral part of the historic Armenian Kingdom (the tenth province of Armenia from 189 BC until 387 AD), and part of the Eastern Armenian Kingdom, both under the Persian and Arab rule as a part of the Armenian administrative unit. During the Russian-Persian war (1804-1813) the Russian Empire annexed Karabakh in 1805 which was de jure confirmed by the Gulistan treaty of 1813, and subsequently by the Turkmenchay treaty which concluded the Russo-Persian war (1826-28). On July 4, 1921, the Caucasian Bureau of the Communist Party of Russia convened a plenary session, in the result of which Nagorno-Karabakh, Nakhichevan, and Zangezur remained as a part of the Armenian SSR. However, on July 5th in an effort to placate the oil-producing Azerbaijan and Bolshevik Russia’s Kemalist allies in Turkey, the initial decision was reversed, by the decree of Joseph Stalin, Russia’s commissar for nationalities who placed Artsakh under the administration of Soviet Azerbaijan as an autonomous region. Therefore, the "internationally recognized" territory of Azerbaijan was a generous donation to Azerbaijan by despot Stalin. In this regard, the approach of the "civilized world" is so hypocritical. When it comes to anti-communism propaganda, then they name call Stalin an "evil dictator" (which is very true), however, when it comes to the “territorial integrity of Azerbaijan”, the decree of the same evil dictator (i.e. donating Artsakh and Nakhichevan to Azerbaijan) becomes "international law"! What disgusting hypocrisy, eh?
Vartan Altounian
Every Armenian leader knew the day would come for a second war and they nothing to prepare for it. I’m fact everyone knew but nobody cared, instead they make themselves rich by selling the country and enriching themselves. What did they think was going to happen sooner or later. Instead of building the army and the country all they was enriched themselves.
Hagop Markaryan
Well, then go ahead and resign, so Armenia can have honest PM.
Bob
I wish the world was as simple as you describe it to be...Joe....buddy!!
Joe
Bob , Get real buddy ! The dream has long bern over. Now, have your borders, secure them, work hard, develope, diminish corruption, produce and be a productive member of international community !
Bob
“It expected that the Azerbaijanis who left Karabakh to be fully involved in determining the future of Nagorno-Karabakh," Did they expect that the Armenians who were cleansed from their ancestral lands in Naxichevan to be fully involved in determining its future? Or the future of the western provinces? Armenia’s biggest mistake was that it had to forcefully partner up with the Russians to save Artsakh from annihilation. Being friends with the Russians is against the narrative. Touché Stalin! He was truly a visionary...a murderous one but none the less a visionary... Continue the peace process and modernize the army!!!
Տ. Մարգարյան
Անձը հիշողության հետ խնդիր ունի, բացի նրանից, որ ջղաձգորեն մանիպուլացնում է. բա դու չէիր, որ նոր կետից էիր սկել բանակցությունները, դու չէիր, որ «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռում, քո մեղադրյալ դարձաց նախարարը չէր, որ «նոր պատերազմ, նոր հողեր» կենացներն էր ասում... Դու դրանք ասելից բանակցային թղթերը դեռ չէիր կարդացել? դու քեզ Kissinger ես կարծում, իրականում դու հոգեբույժի կարիք ունես...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter