HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ Արտավազդ Վարդանյանին՝ դադարեցնելու հացադուլը

Հայաստանի հասարակությունը հերթական անգամ հիասթափված է «ընտրություններ» կոչվող համապետական միջոցառումից, շատերը հուսալքված են: Իշխող խմբավորումը, չկարողանալով լուծել երկրի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրները, այնուամենայնիվ ամեն գնով կառչել է իշխանությունից և իր նպատակին հասնելու համար փորձում է հասարակության մի զգալի հատվածին իրեն հանցակից դարձնել, դրանով բարոյազրկելով մեզ բոլորիս: Այս անհուսության և բարոյալքման մթնոլորտում Ձեր քայլը հերթական ահազանգ է հասարակության համար, որ մեր երկիրը այլևս չի կորող հաղթահարել հերթական համապետական անօրինականությունը և եկել է ժամը, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի:

Ձեր քայլը հասել է իր նպատակին: Ով ունակ է լսել ու հասկանալ, արդեն արել է իր հետևությունը: Մենք կոչ ենք անում դադարեցնել հացադուլը. այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին անել, Դուք արդեն կատարել եք և կազդուրվելուց հետո նորից միանալ շատերի համար վերջին հույսը հանդիսացող ու արդեն թափ հավաքող քաղաքացիական շարժմանը:

ՀՀ քաղաքացիների ժողով

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Միանում եմ այն մարդկանց, ովքեր կոչ են անում դադարեցնել հացադուլը: Իրոք, հացադուլն իր նպատակին հասել է, այսուհետ հնարավոր է սկսվի մի ընթացք, որը ճակատագրական լինի Ձեզ համար: Առանց այն էլ Ձեր առողջությունը վտանգի տակ է, մի խորացրեք, Դուք հնարավորություն ունեք պայքարի այլ միջոցներ կիրառելու: Վերջնականապես Ձեզ մի կործանեք, ով ականջ ունի արդեն լսել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter