HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Սուսաննա Գզոգյանը կգործուղվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը կգործուղվի Երևանի դատարան:

Նման որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ Խորհուրդ է ստացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, որով վերջինս, հաշվի առնելով դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը, խնդրել է քննարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քրեական մասնագիտացման դատավոր գործուղելու հարցը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 154-րդ կետի համաձայն՝ մինչև հարցի քննարկումը Խորհրդին ներկայացնելը Դեպարտամենտի կենտրոնական մարմինը աշխատակազմերի, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնում է դատավորներին գործուղման հնարավորության մասին։

Ելնելով վերոգրյալից՝ ԲԴԽ-ն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորներին տեղեկացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու հնարավորության մասին: Գործուղվելու ցանկություն ունեցող քրեական մասնագիտացման դատավորները կարող էին մինչև 2022 թվականի ապրիլի 20-ը` աշխատանքային օրվա ավարտը գործուղվելու առնչությամբ իրենց գրավոր համաձայնությունը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ: Տեղեկությունն այն մասին, թե քանի դատավոր է դիմել, խորհրդի որոշման մեջ առկա չէ, առկա է միայն տեղեկություն այն մասին, որ Գզոգյանը կգործուղվի:

Դատավորը գործուղվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր` 2022 թվականի հունիսի 27-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից, այսինքն` ապրիլի 23-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter