HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա ռոք համերգ՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Կանանց իրավունքների կենտրոնը մայիսի 15-ին Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կազմակերպում է ռոք համերգ՝ «Ռոքն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ակցիայի շրջանակներում, The Beautified Project խմբի մասնակցությամբ:

Ակցիան նվիրված է կանաց և երեխաների դեմ իրականացվող բռնության կանխարգելմանը ամբողջ աշխարհում:

Ակցիայի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը բռնության, մասնավորապես կանանց դեմ իրականցվող բռնության վերաբերյալ:

Կանանց իրավունքների կենտրոնը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աշխատում է կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանիքում կիրառվող բռնությունը կանխարգելու ուղղությամբ:

Կենտրոնի նպատակն է բացահայտել ընտանեկան բռնության դեպքերը, բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին տրամադրել անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն, սոցիալական և բժշկական օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter