HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Երեխային Դեբեդ գետը նետելու գործով մայրը կալանավորվել է

2 տարեկան երեխային Դեբեդ գետը նետելու գործով երեխայի մայրը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ սպանության փորձը

Ապրիլի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ որ նույն օրը՝ ժամը 17:36-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Երեխայի 31-ամյա մոր հայտարարության համաձայն՝ երեխան գետն է ընկել իր անզգուշության հետևանքով։ Մայրը հայտնել է, որ առանց հսկողության մնացած երեխան Ալավերդու Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ գտնվող և Դեբեդ գետի երկայնքով ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից է ընկել:

Ժամը 18։32-ին երեխան գտնվել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: Այժմ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ապրիլի 26-ին ոստիկանությունը հաղորդեց, որ բերման է ենթարկվել մանկահասակ երեխայի մայրը։ Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 25-ին ժամը 17։10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինքն է իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել գետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter