HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդները մաքրել են Շատինավանքում կուտակված աղբը

Երեկ «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը անդամները, «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի շրջանակներում, մեկնել են Վայոց Ձորի մարզի Շատինավանք համալիր (X դ.), որը վիճակը, Շատին գյուղի բնակիչների խոսքերով, տարեցտարի վատթարանում:

Երիտասարդները հավաքել են Շատինավանքում կուտակված աղբը, սակայն հուշարձանի պահպանման խնդիրը պետական համապատասխան մարմինների և Մայր աթոռ Սբ. Էջմիածնի մասնագետների հոգածության կարիքն է զգում:

«Երբեմնի հռչակավոր սրբատեղին համապատասխան մարմինների անտարբերության պատճառով այսօր աղետի շեմին է հայտնվել: Հայաստանի տարածքում մեր ժողովրդի պատմության ականատես հարյուրավոր հնավայրեր այսօր գտնվում են բարձիթողի վիճակում»,- նշվում է «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Նախաձեռնությունը հայտնում է, որ «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» հաջորդ ակցիան տեղի կունենա մայիսի 29-ին, և կոչ անում միանալ ակցիային' զանգահարելով (091) 60-07-44 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter