HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հովիկ Աղազարյան. «Ես սա համարում եմ դասակարգային պայքար, ոչ թե պայքար Արցախի համար»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նորմալ է վերաբերվում ընդդիմության իրականացրած անհնազանդության ակցիաներին` ասելով, որ թե´ քաղաքական ուժերը, թե՛ քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում:

Նման տեսակետ հայտնեց պատգամավորը մեզ հետ զրույցում: Սակայն Աղազարյանի համար կարևոր է, որ ակցիաներն իրականացվեն օրենքների շրջանակում` չխոչընդոտելով այլոց իրավունքները:

«Էդ ամեն ինչը պետք է արվի օրենքների և սահմանադրության շրջանակում, սա իրավական իմաստով, իսկ քաղաքական իմաստով ես սա համարում եմ դասակարգային պայքար, և ոչ թե պայքար Արցախի համար: Պայքարը մի կողմից էն անհատների, էն մարդկանց միջև է, ովքեր սովոր են ուրիշի հաշվին ապրեն, գողանալով, թալանելով հարստանալ, այ էդ դասակարգը ելել է պայքարի հասարակ ժողովրդի, իրենց ապրուստն օրենքի սահմաններում վաստակողների դեմ»,- ասաց  նա:

Ըստ Աղազարյանի` ընդդիմության պայքարի նպատակն է փորձել իշխանությունը վերադարձնել` «տարիների ընթացքում ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստությունն ապահովելու համար»:

Պատգամավորը, սակայն հավելում է` ցուցարարների շարքում անկասկած կան մարդիկ, որոնք դուրս են գալիս փողոց անկեղծ մղումներով, վերջիններիս Աղազարյանը կոչ է անում դուրս գալ փողոց միայն սեփական գաղափարական հենքի վրա` զերծ մնալով ընդդիմության ուղղորդումներից:

«Իրենք ուրիշ տարբերակ չունեն իշխանության գալու, քան Մարտի մեկ, Հոկտեմբեր 27 հիբրիդային տարբերակն իրացնելն է»,- ասում է Աղազարյանը:

Պատգամավորի կարծիքով` քաղաքացիները կարող են իշխանություններից դժգոհել, այդ հարցում խնդիր չի տեսնում, խնդիր տեսնում է, երբ «պետական փողերով տենդերները շահած հիմնարկությունների բետոնակիրները փակում են ճանապարհը»:

«Ես այդտեղ խնդիր ունեմ և´ բարոյական, և´ իրավական իմաստով»,- ասաց նա:

Հովիկ Աղազարյանը վստահեցնում է` Նիկոլ Փաշինյանը և իշխանությունները բացարձակ տիրապետում են իրավիճակին, իսկ ընդդիմությունն, ըստ նրա, մարդկանց մոտ փորձում է դեժավյու առաջացնել` կրկնելով 2018-ի իշխանափոխության ժամանակ եղած գործիքները:

«Իշխան Սաղաթելյանն ինչ է ասում` կգանք ու թալանածը հետ կբերենք: Էն ժամանակ մենք էինք ասում` Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, հիմա իրենք են ասում` Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում, մնում է` մի հատ էլ լոզունգով հանդես գան, որ կգան ու մեզ կպատժեն նրա համար, որ իրենց չենք պատժել»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter