HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ` բերման է ենթարկվել 48 քաղաքացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում այսօր` ժամը 14:00-ի դրությամբ` բերման է ենթարկվել 48 քաղաքացի: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան` հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ այսօր 12-րդ օրն է, ինչ քաղաքացիները անհնազանդության գործողություններ են իրականացնում` փակելով տարբեր փողոցներ: Այսօր՝ ժամը 12:00-ին, ակցիայի մասնակցիները հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում և հայտարարել, որ Երևանի 4 ուղղություններով` նպատակ ունեն կաթվածահար անել մայրաքաղաքի երթևեկությունը:

«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնում ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,- երեկ  հայտարարել է ընդդիմության առաջնորդներից,  ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Այսօր Հաղթանակ կամրջի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Ոստիկանները սկսել են քաշքշել քաղաքացիներին և բերման ենթարկել: Փորձել են բերման ենթարկել նաև Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, սակայն քաղաքացիները թույլ չեն տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter