HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Սուսաննա Գզոգյանն այսօր գործուղվում է Երևանի դատարան

Բարձրագույն դատական խորհուրդը փոփոխություն է կատարել նախկինում կայացրած իր որոշման մեջ, որի արդյունքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան կգործուղվի ոչ թե հունիսի 27-ին, այլ այսօրվանից: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ կայքից:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ Խորհուրդ է ստացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, որով վերջինս, հաշվի առնելով դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը, խնդրել է քննարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քրեական մասնագիտացման դատավոր գործուղելու հարցը:

Սահմանաված ընթացակարգով որոշում է կայացվել դատավոր Գզոգյանին, ով 5 տարի Լուռու մարզում էր աշխատում, գործուղել Երևան: ԲԴԽ-ի որոշման համաձայն՝ Գզոգյանը պետք է 2022 թվականի հունիսի 27-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ գործուղվեր, սակայն մայիսի 5-ին Խորհուրդը որոշել է դատավորին ավելի վաղ՝ մայիսի 10-ից գործուղել:

Լուսանկարում՝ Սուսաննա Գզոգյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter