HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Դավիթ Արղամանյանը քննում է Իգոր Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, շուրջ երեք ժամ է՝ քննում է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Յուրի Խաչատուրովի որդիներից Իգոր Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը և նրան ձերբակալելու որոշման դեմ պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքը:

Խաչատուրովը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մայիսի 17-ին, ժամը 08:30-ի սահմաններում, ընդդիմության նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այդ հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, ըստ հաղորդագրության, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանում, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը: Քաղաքացիներից մեկն, ըստ վարույթն իրականացնող մարմնի, Իգոր Խաչատուրովն է:

Պաշտպան Միհրան Պողոսյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատարանին: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ թեև գործերի մակագրման համակարգչային ծրագիրն արդեն գործում է, իր բողոքն ու կալանքի միջնորդությունը դատավոր Դավիթ Արղամանյանին ձեռքով՝ Երևանի դատարանի նախագահի կողմից է մակագրվել: Ենթադրվում է, որ Արղամանյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը, քանի որ այս պահին նիստը  շարունակվում է:

Նշենք, որ դատավոր Դավիթ Արղմանյանը 2018 թվականին իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած անձանց մեջ էր։

Այսօր՝ մինչ նիստի մեկնարկը, դատարանի դիմաց գտնվող լրագրողներից մեկը Միհրան Պողոսյանին հարցրեց՝ ինքնաբացարկի միջնորդություն  ներկայացվելո՞ւ է Արղամանյանին։ Ի պատասխա՝ն Միհրան Պողոսյանն ասաց, որ լրագրողի այս հարցը խոսում է  այն մասին, որ դատավոր Դավիթ Արղամանյանի անաչառության վերաբերյալ գործի ելքով չշահագրգռված անձի մոտ ևւս  առկա է կասկած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter