HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ընդդիմությունը շրջափակեց ԱԳՆ շենքը (լուսանկարներ)

«Դիմադրություն» շարժումը, արձագանքելով մայիսի 22-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպմանը, այսօր բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ՝ շրջափակելով շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։ Շրջափակված էր նաև Արդարադատության նախարարության շենքը։

Ընդդիմության ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի խոսքերով՝ ԱԳՆ շենքը շրջափակելով՝ իրենք արգելակում են նախարարության աշխատանքը, քանի որ այն չի սպասարկում ՀՀ և հայ ժողովրդի շահերը։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով մի քանի այլ պատգամավորների հետ մուտք էր գործել շենք, հայտնեց, որ այսպիսով իրենք ապահովում են նախարարության աշխատակիցների գործադուլ իրականացնելու իրավունքը, և որ ԱԳՆ շենքում աշխատակիցներ գրեթե չկային, կառույցը, փաստացի, չէր գործում, չնայած որ նախկինում այստեղ մշտապես շարժ կար։

«Դիմադրություն» շարժման տարածված երեկվա հայտարարության մեջ նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ՝ ներկայացնելու ՀՀ քաղաքացիների շահերը, երկիրը նոր զիջումների տանելու՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը, և որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ 

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter