HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ ԱՆ-ի՝ աղքատացման պատճառներից հիմնականը չնախատեսված առողջական մեծ ծախսերն են

«Ապահովագրական համակարգի անցումը մեր երկրի համար որպես մարդկային կապիտալի մեջ ներդրում անելու կարևոր բարեփոխումներից է լինելու»:

Խորհրդարանում նման համոզմունք հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով սպասվող ներդրման մասին:

Նախարարի կարծիքով՝ առողջապահական համակարգի ներդրումը բարելավում է ապահովելու ոչ միայն հանրային առողջապահական տեսանկյունից, այլ կարևոր է նաև տնտեսական ակտիվության, մարդկանց ֆինանսական պաշտպանվածության, աղքատության կրճատման համար: Ըստ ԱՆ հետազոտությունների՝ Հայաստանում աղքատացման պատճառներից հիմնականն առողջական կարիքների պատճառով չնախատեսված ֆինանսական մեծ ծախսերն են:

«Վերջին երկու տարվա հաշվարկները ցույց են տալիս, որ ի վերջո ծախսում ենք այդ գումարը, տարվա կտրվածքով մեկ շնչին տրամադրվող ծախսի գումարով շատ ավելի բարձր տեղում ենք գտնվում, քան հարևան երկրները, բայց ծախսում ենք ոչ ճիշտ ժամանակին և տարերայնորեն: Իսկ երբ անցնենք կանխավճարային սկզբունքին, կանխարգելման, առողջության պահպանման աշխատանք ենք տանելու, ճիշտ ժամանակին հետազոտություններ անցնելուն, նպաստելուն առողջ մնալուն և ոչ թե ծայրահեղ վիճակում բժշկի գնալուն և ամենաթանկարժեք ծառայություններ ստանալու կարիքի առաջ կանգնելով»,- ասաց Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է մասնավոր ու պետական ԲԿ-ների համամասնությանը, նախարարն ասաց, որ մահճակալային ֆոնդի 48 տոկոսը մասնավոր ընկերություններին է պատկանում, ինչն ըստ նրա՝ դրական ցուցանիշ է:

«Երբ համակարգն ամբողջապես մասնավորեցվում է, այն դուրս է գալիս հանրային առողջապահական ուղեծրից և դառնում է միայն բիզնես գործունեություն: Այո, ծառայությունների մասով մրցակցություն պետք է լինի, բայց քանի որ առողջապահական ծառայություն ստանալու հասցեատերը պացիենտն է, որն ինքը չի որոշում, թե իրեն ինչ ծառայություններ պետք է մատուցեն, էստեղ շատ զգույշ և կանոնակարգված պետք է լինի մոտեցումը»,- ասաց Ավանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter