HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սամվել Ալեքսանյանը Գալուստ Սահակյանին չի հրավիրել իր քեֆին

Մայիսի 21-ին՝ ժամը 19-ին, գործարար, թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Փարվանա» ռեստորան է հրավիրել ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին, ով մեծամասնական ընտրակարգով նրա մրացակիցն էր թիվ 7 ընտրատարածքում:

Ս. Ալեքսանյանը ցանկանում է նշել «թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ և միջազգային դիտորդների գնահատամաբ մրցակցային ընտրությունների ավարտը»:

«Տա Աստված, որ Աստված Սամվել Ալեքսանյանի ձայնը լսի, և կարողանան և ընդդիմությունը, և իշխանությունն իրար հետ քեֆ անել, մեր ժողովուրդն էլ հանգիստ կապրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ հրավերը մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Այն հարցին, թե արդյոք ինքը ևս ներկա՞ է լինելու միջոցառմանը, Գ. Սահակյանը պատասխանեց, որ ինքը չգիտի, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ճաշատեսակ է սիրում, արդյոք պարո՞ւմ է, թե՞ չի պարում և ինչպե՞ս է իրեն պահում սեղանի մոտ: Այնուհետև ՀՀԿ ներկայացուցիչը հավելեց. «Ես հրավեր չեմ ստացել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter