HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչական վարույթների ծանուցումները կարող են լինել նաև azdarar.am-ի միջոցով

Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը:

Պապոյանն իր խոսքում նշեց, որ որոշակի վարչական վարույթների իրականացման ժամանակ քաղաքացին իրավունք ունի տեղեկացված և մասնակից լինել իր հանդեպ նշանակված վարչական վարույթներին:

«Առանց իր ներկայության այդ պրոցեսը չի կարող տեղի ունենալ: Մի շարք քաղաքացիներ, ֆիզիկական անձինք, երբեմն օգտվելով այն հանգամանքից, որ օրենքը թույլ է տալիս շրջանցել, այնպես են անում, որ չլինեն ծանուցված, ինչի հետևանքով հասարակությունը, պետությունը տուժում են»,- ասաց Պապոյանը:

Պատգամավորի խոսքով` կարող է իրավիճակ լինել, որ որևէ քաղաքացի դպրոցի կամ շենքի բակում ապօրինի շինարարություն իրականացնի և հասկանալով, որ ապօրինություն է անում, փորձի այնպես անել, որ ծանուցված չլինի: Ըստ նրա` երբեմն քաղաքացիները Հայփոստի միջոցով ուղարկված նամակները միտումնավոր չեն ստանում:

«Առաջարկում ենք հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում մեկ անգամ ծանուցվելուց հետո, տեղադրվի ծանուցումը, և հինգ օր հետո քաղաքացին ինքնաբերաբար կհամարվի ծանուցված: Սա է օրենքի նախագիծը»,- ասաց նա:

Նախագծի հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն իր խոսքում ասաց, որ ծանուցման խնդիրը գործող օրենսդրությամբ խնդրահարույց է, այդ խնդրի լուծման անհրաժեշտություն կա:

«Azdarar.am-ում պետք է տեղադրվեն այն հայտարարությունները, որոնք փոստային տարբերակով ծանուցում չեն ստանում: Էն անձինք, ովքեր փոստային ծանուցում են ստանում, կշարունակեն ստանալ փոստային առաքման տեսքով»,- ասաց Դավթյանը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter