HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔԿՀ-ներում ըստ անվտանգային գոտիների բժշկական ստորաբաժանումներ կլինեն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Քրեակատարողական նոր օրենսգիրքը: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ քրեակատարողական հիմնարկներում լինելու են 3 անվտանգային գոտիներ, չեն լինելու բուժական ուղղիչ հիմնարկներ, այլ յուրաքանչյուր ՔԿՀ-ում կլինեն բժշկական ստորաբաժանումներ:

Փաթեթը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը: Փոփոխություններով սահմանվում է, որ քրեակատարողական հիմնարկներում չեն լինի բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական ուղղիչ հիմնարկներ, կլինեն երեք հիմնական գոտիներ՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի և բարձր ռիսկայնության անվտանգության գոտի:

Փոխնախարարի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ որոշակի փոփոխություններ են արվել:

«Գոտիների մասով արվել են անցումային ժամանակահատվածի համար համապատասխան փոփոխություններ, որոնք թույլ կտան շատ ավելի հստակ ձևով կատարել կիսաբաց, կիսափակ, փակ, բաց ուղղիչ հիմնարկներից տեղափոխումը ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիներ: Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը ևս ավելի հստակեցվել են: Այլևս բուժական ուղղիչ հիմնարկ չենք ունենա, կարգավորումն այնպիսին է, որ այսուհետ քրեակատարողական հիմնարկներում պետք է ըստ անվտանգային գոտիների բժշկական ստորաբաժանումներ լինեն»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարի խոսքով, քանի որ փոփոխությունը վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա այդ դրույթն ուժի մեջ կմտնի օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը: Գործող օրենքով կալանավորված անձինք կարող են ստանալ մինչև 70 կգ հանձնուք, իսկ դատապարտյալների համար սահմանափակում նախատեսված չէ: Նախագծով նախատեսվել է, որ շաբաթական մինչև 20 կգ հանձնուք կարող է ստանալ թե կալանավորված անձը, թե դատապարտյալը, սա ներառում է նաև հեղուկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter