HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գալուստ Սահակյան. «Գագիկ Ծառուկյանին ինչ է պատահել, որ մտածի՝ կոալիցիա մտնի՞, թե՞ չմտնի»

«Շատ ճիշտ կլինի, որ քաղաքական կոալիցիան շարունակի իր գործունեությունը», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ-ն գտնում է, որ քաղաքական դաշտի համար քննարկումներն ու երկխոսություններն անհրաժեշտ են, քանի որ դրանք կնպաստեն երկրի զարգացմանը:  

Գ. Սահակյանի խոսքերով` չնայած այժմ բոլորի ուշադրության կենտրոնում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն են, սակայն այս պահին որևէ պայմանավորվածություն չկա: Միաժամանակ, չեն եղել գաղտնի հանդիպումներ կամ պայմանավորվածություններ:

Գ. Սահակյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ անվտանգության խորհրդի անդամ է, և նրա յուրաքանչյուր մուտքը նախագահական նստավայր չպետք է իրարանցում առաջացնի:  

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` քաղաքական ուժը պետք է լինի կամ իշխանամետ կամ ընդդիմադիր, միջին չի կարող լինել: Կոալիցիայի դեպքում պետք է մտածել պետության մասին` պետության խնդիրները վեր դասելով անձնական և կուսակցական մոտեցումներից: Կոալիցիան նաև ենթարդում է համապատասխան ծրագիր, քանի որ «նախագահական ընտրությունները պետք է ընթանան համատեղ ուժերով»:

«Իսկ Գագիկ Ծառուկյանին ինչ է պատահել, որ մտածի՝ կոալիցիա մտնի՞, թե՞ չմտնի: Եթե կոալցիա ձևավորվի, դա քաղաքական տրամաբանությամբ կլինի և ոչ ինքնանպատակ»,- հայտարարեց Գ. Սահակյանը:

Վերջինիս կարծիքով` Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտարարություն անելու մեջ չի հապաղում, պարզապես կան կուսակցական ներքին խնդիրներ, որոնք շարունակվում են քննարկվել, և Գ. Ծառուկյանը իր դիրքորոշումը կհայտնի:

«Տեսանք, լսեցինք, համբերեցինք (ԲՀԿ-ի քննադատությունը ՀՀԿ-ին), այնպես արեցինք, որ քաղաքական լարվածություն չլինի, լավ ընտրություններ անցկացվեն, այսօր էլ չենք ուզում հակադարձել, որովհետև ոչ թե մտածում ենք` մեզ ով ինչ է ասել, նրան պետք է բռնենք, խեղդենք, այլ մտածում ենք մեր երկրի ճակատագրով՝ ինչպիսի քաղաքական արժևորումներ ունենք»,- հայտարարեց Գ. Սահակյանը:  

Վերջինս նշեց, որ ՀՀԿ-ն ոչ մեկի փոխարեն չի կարող որոշել կոալիցիա կազմելու հարցը, դա որոշում են քաղաքական ուժերը, որոնք պետք է ներկայացնեն առաջիկա 5 տարիների իրենց ռազմավարությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` այժմ հնարավորություն կա, որ նախկինում ձևավորված կոալիցիան նույն ձևով շարունակի գործել:

«Մեզ համար կոալիցիան գործում է, քաղաքական մյուս ուժերն այժմ պետք է ասեն՝ դա գործո՞ւմ է, թե՞ չի գործում»,- հավելեց Գ. Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter