HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գալուստ Սահակյանը գիտի` ով է լինելու վարչապետը, բայց չի ասում

«Պարոն Շարմազանովի ներկայացրածը որպես մամուլի խոսնակ այն է, ինչը կարելի է պաշտոնական համարել, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- այսօր, անդրադառնալով մայիսի 17-ի ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Վերջինս նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է լսումներ անցկացնել բոլոր կուսակցությունների հետ, այդ թվում` արտախորհրդարանական, և «համախմբել բոլոր քաղաքական ուժերին»: Պաշտոնական երկխոսություններ քաղաքական ուժերի հետ չեն եղել, սակայն բոլորի հետ էլ, բացի ՀԱԿ-ից, պարբերաբար լինում են ճշտումներ և ոչ միայն լիդերների մակարդակով:

«Շատ ձևական կլինի, որ որևէ կուսակցություն ասի` մենք նախագահական ընտրություններին մեր թեկնածուն ունենք, երբ արդեն մենք հայտարարել ենք, և նրա հետ կոալիցիա կազմենք»,- նշեց Գ. Սահակյանը:

Այն հարցին, թե ինչու ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ներկա չէր Հովիկ Աբրահամյանը, Գ. Սահակյանը պատասխանեց, որ ինքը ճանապարհին մտածում էր այդ հարցի շուրջ և պարզվեց, որ իրենք «վատառողջ լինելու հնարավորություն էլ չունեն»:  

«Հովիկ Աբրահամյանը վատառողջ է, մի փոքր անկողնային է: Կարծում եմ՝ հետո նորից աշխատանքի կգա, և դուք հնարավորություն կունենաք հարցն ուղղել իրեն: Իրականում հիվանդ է»,- հավելեց Գ. Սահակյանը:

Նրա խոսքերով` Հովիկ Աբրահամյանը շարունակելու է բարձր դերակատարում ունենալ: Լրագրողները նաև հետաքրքրվեցին` արդյոք ՀՀԿ-ի ներսում արդեն պա՞րզ է, թե ով է լինելու հաջորդ վարչապետը:

«ՀՀԿ-ի համար ամեն ինչ պարզ է, և Գալուստ Սահակյանը շատ տեղյակ է, բայց քանի որ դեռևս քաղաքական դաշտն իր խնդիրներն ունի, ալեկոծումներ ունի, ես թույլ չեմ տա նախապես անունենր տալ»,- պատասխանեց Գ. Սահակյանը: Այնուհետև պարզաբանեց, որ ալեկոծում ասելով ի նկատի ունի, որ դեռևս ոչ բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումն է պարզ:  

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանի ներկա տնտեսական ամբողջ իրավիճակի պատասխանատուն ՀՀԿ-ն է, նրա կոալիցիոն գործընկերները նախըտրական քարոզչության ժամանակ ևս ներկայացրել են կատարված դրական աշխատանքը, և դա է պատճառը, որ ՀՀԿ-ն հավաքեց ձայների մեծամասնությունը:  

Այն հարցին, թե ժողովուրդը ընտրել է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն ինչ է տալու ժողովրդին, Գ. Սահակյանը պատասխանեց. «Մենք արդեն որ եկել ենք, արդեն տվել ենք»:

Մեկնաբանություններ (1)

HOVIK
Գալուստը միշտ նշում է որ հանրապետականը դեր ասելիք ու անելիք ունի,,,,,12 տառվա ասելիքի ու անելիքի արդյունքը էսօրվա մեր ժողովրդի թշվառ վիճակն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter