HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սննդամթերքի փորձաքննության մեթոդներն ու նմուշառման կարգը համալրվել են 13 ստանդարտով

Սննդամթերքի անվտանգության տեխկանոնակարգի պահանջները թարմացվել են. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոփոխություններ է մտցրել Սննդամթերքի անվտանգության մասին ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկում։

Մասնավորապես, փոփոխությունները նախատեսում են չափորոշիչների ցանկի լրացում, ինչի կիրառման արդյունքում կամավոր հիմունքներով ապահովվելու է տեխնիկական կանոնակարգերի համապատասխանությունը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների 19 միջպետական ​​և 12 ազգային ստանդարտին։

Միևնույն ժամանակ, սննդամթերքի փորձաքննության կանոններն ու մեթոդները պարունակող ստանդարտների ցանկը, ինչպես նաև՝ նմուշառման կարգը, համալրվել են 11 միջպետական ​​ստանդարտով և ԵԱՏՄ անդամ երկրների 2 ազգային ստանդարտով։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո՝ հաշվի առնելով լաբորատորիաների` նոր չափորոշիչներով և մեթոդներով փորձարկում իրականացնելու համար հավատարմագրման անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter