HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածությունների հարցը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորների 10 թափուր տեղերի համար առաջադրված 3-ական թեկնածուի հարցը: Թեկնածուներին առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 թափուր տեղերի համար առաջադրվել են հետևալ թեկնածուները` Վարչական դատարանի դատավոր Հրաչ Մարտունի Այվազյանը, Արդարադատության նախկին նախարար Արտակ Հայկազի Զեյնալյանը, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը: Ընտրությունը կայանալու է այս երեք թեկնածուների միջև:

Թեկնածուների հաջորդ եռյակն է` Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Ռոբերտի Առաքելյանը, Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արա Էդուարդի Բաբայանը և Վարչական դատարանի դատավոր Արծրուն Մարտունի Միրզոյանը:

Մյուս ցանկն է` Փաստաբանների պալատի անդամ` Հակոբ Գրիգորի Գրիգորյանը, Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Քրիստինե Պատվականի Մկոյանը և Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Ռոբերտի Պողոսյանը:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի 5 թափուր տեղերից 4-ի համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները.

Առաջին եռյակի թեկնածուներն են` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Սերժիկի Նիկողոսյանը, Փաստաբանների պալատի անդամ Արթուր Պարգևի Սարգսյանը:

Հաջորդ եռյակը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Լևոնի Աբգարյանը, Փաստաբանների պալատի անդամ Կարեն Սամվելի Բատիկյանը և Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Դիմիտրիի Չիչոյանը:

Մյուս եռյակն է` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հովհաննես Ռաֆիկի Ավագյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ալբերտի Բիշարյանը և Նելլի Նիկողոսի Հարությունյանը:

Հաջորդ եռյակն է` Երևան քաղաքի դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանը, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Արտաշեսի Կրկյաշարյանը և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Մուշեղ Պապիկի Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 5 թափուր տեղերից 3-ի համար առաջադրվել են հետևալ  թեկնածուները` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը, Փաստաբանների պալատի անդամ Կարեն Հովհաննեսի Թումանյանը և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանը:

Մյուս եռյակն է` ԱԺ պատգամավոր Արթուր Ռազմիկի Դավթյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Նաիրա Գևորգի Հովսեփյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Արշակի Մկոյանը:

Հաջորդ ցանկն է` Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Աբոյի Ավագյանը, Փաստաբանների պալատի անդամ Գևորգ Վանիկի Գյոզալյանը և Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչության պետ Վահե Վարուժանի Ռաֆայելյանը:

Թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը, ում խոսքով՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Գագիկ Զհանգիրյանն այսօր վիրահատվում է, դա է պատճառը, որ վերջինս չի եկել խորհրդարան:

Նշենք, որ նիստին ներկա է միայն քաղաքական մեծամասնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter