HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ նախագահի պարզաբանումը՝ անհարգելի բացակայած պատգամավորների վերաբերյալ

Քաղաքական իշխանությունն անհարգելի բացակայած պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ այս պահին որոշում չունի:

Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են խորհրդարանի լրատվական ծառայությունից:

Նշենք, որ 8-րդ գումարման երրորդ նստաշրջանն արդեն ավարտվել է, և ԱԺ նախագահը կարող է այդ հարցով ԱԺ խորհրդի նիստ հրավիրել:

Հարցը խորհրդի հավանությանն արժանանալու դեպքում խորհրդարանը դիմում է Սահմանադրական դատարան՝ անհարգելի բացակայած պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քանիցս հայտարարել էր, որ անհարգելի բացակայություններն անհետևանք չեն մնալու: Ուստի մենք հետաքրքրվել էինք, թե մտադիր է արդյոք ԱԺ նախագահն այդ օրակարգով նիստ հրավիրել:

Հարցման պատասխանը ստորագրված է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի անվամբ:

Երրորդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել 339 քվեարկություն և գրանցում:

Հարգելի բացակայությունների շեմն անցել է 14 պատգամավոր, բոլորն էլ՝ ընդդիմությունից:

Նրանք են՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ Վանեցյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին:

Մեկնաբանություններ (1)

Dikran Gulyan
Armenian Parliament is full of cowards, busy insulting one against another, rather than protecting Armenia from Azeries.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter