HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՏաԹևեր» ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակից և ամպրոպից ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել են, ուստի ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու: Այս պահին տեղացի և շվեյցարացի մասնագետները ստուգում են կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը, իրականացնում են կարգաբերման աշխատանքներ:

«Ճոպանուղու շահագործման հնարավոր ռիսկերի բացառման համար որոշում ենք կայացրել վերստուգել բոլոր սարքերն ու համակարգերը' այցելուների անվտանգությունն առավելագույնս ապահովելու նպատակով»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:

Այս գարնանը Սյունիքի մարզում պարբերաբար գրանցվում է կայծակ և ամպրոպ, որոնք, անշուշտ, դրական կանդրադառնան գյուղատնտեսության վրա: Սակայն դրանց առաջացրած հոսանքի տատանումները ճոպանուղու կառավարման համակարգերի աշխատանքի ժամանակավոր դադարների պատճառ են դառնում:

Մասնագետների կարծիքով' էական խնդիրներ չեն հայտնաբերվել, և առկա թերությունները կլուծվեն կարճ ժամանակահատվածում:

Ճոպանուղու տնօրինությունը հայտնում է, որ վերագործարկման մասին հավելյալ կտեղեկացնի, ինչպես նաև ներողամտություն է հայցում' պատճառած անհարմարությունների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter