HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գլխավոր շտաբի լիազորություններին առնչվող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներակայացրած «Պաշտպանության մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այս փոփոխությունների համաձայն` պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե կհանդիսանա զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, բայց չի կարող փոխարինել նախարարին:

Նախարարին կարող է փոխարինել վարչապետի որոշմամբ նախարարի` քաղաքական տեղակալներից մեկը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի վաղը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով Երևանում երեքսենյականոց բնակարան տրամադրել:

Նշենք, որ թե՛ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և թե՛ ՔՊ-ական պատգամավորներն անդրադարձան ընդդիմության բացակայությանն այս նախագծերի քննարկման ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter