HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվն աճել է

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը վերջին 2 ամիսներին ահռելի ծավալների է հասել, ավելացել է նաև նույնականացման քարտ ստանալու համար դիմողների թիվը:

Խորհրդարանի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ դրանով բացատրելով արտահերթ նիստում հարցի քննարկման հրատապությունը։

«Նախագծի նպատակն է տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում»,- ասաց Արա Ֆիդանյանը:

Ֆիդանյանի խոսքով` 2021 թվականի ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 հազար 635 քաղաքացի, իսկ միայն 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ 105 հազար 169 քաղաքացի:

Աճել է նաև բացառիկ ծառայությունների մատուցման համար քաղաքացիություն ստացած անձանց թիվը: Եթե նրանց թիվը 2021-ին եղել է 9, ապա 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ 14: Նախագիծը քննարկումից հետո դրվեց քվեարկության և ընդունվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter