HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային խորհրդում կքննարկվի «Հրազդան» մարզադաշտի հարցը

ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում վաղը' մայիսի 21-ին, ժամը 16:00-ին, կկայանա նիստ, որի օրակարգում ընդգրկված է' Երևանի «Հրազդան» մարզադաշտի անբաժանելի մաս հանդիսացող հարակից տարածքում (որը ծառայում է արտակարգ իրավիճակների կանխարգելման, տարհանման և առաջնահերթ վթարափրկարարական աշխատանքներ կատարելու նպատակներին) առևտրի կենտրոնի կառուցման և մարզադաշտը «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում վերականգնելու» հարցը:

Հանրային խորհուրդը տեղեկացնում է, որ քննարկմանը հրավիրված են «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ՀՀ Մշակույթի, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության և Քաղաքաշինության նախարարությունների մասնագետներ և պատասխանատու ներկայացուցիչներ: 

Մեկնաբանություններ (1)

Harut
Jamanakin petk er mtacel,,,,voch te AXPERUTYAMB harcer lucel hima el azniv ishxanavori kecvack ek @ndunel ? Xelki arek Agababyani kes@ charjek

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter