HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարդատոն»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է աշուղ Սայաթ - Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված Վարդատոնի միջոցառմանը։ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և «Սայաթ-Նովա» մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում մեծ աշուղի երգերի երկրպագուները նախ քայլերթով անցել են Սայաթ-Նովա փողոցով, այնուհետ միացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից այգում՝ մեծ քնարերգուի հուշարձան–աղբյուրի մոտ հավաքված քաղաքացիներին: Խորհրդանշական մեկական վարդով հարգանքի տուրք մատուցելով Սայաթ-Նովայի հիշատակին, ներկաները մեկ անգամ ևս փաստել են այն մեծ դերակատարումը, որ ունեցել է մեծ աշուղը հայ երգարվեստի պահպանման ու շարունակման ազգանվեր գործում:

Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914 թվականին` մեծն Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այդուհետ այն դարձել է ավանդական և ամեն տարի մայիսի վերջին Թբիլիսիում նշվել է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր:

«Միջոցառումների շրջանակում Սայաթ-Նովայի հուշարձան - աղբյուրի մոտ հնչել են մեծն քնարերգուի ստեղծագործությունները` ժողովրդական երգիչ-երգչուհիների և գուսանական-ժողովրդական համույթների կատարմամբ»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter